10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Մի քանի օրվա խնդիր է. Ճշմարիտյանը՝ դրամի ու դոլարի տատանումներից

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է՝ ԿԲ-ի պահուստնեը, նրա ունեցած դրամային և դոլարային ծավալները, ինչպես նաև մեր բանկերի մոտ եղած դոլարային ծավալը թույլ են տալիս ասել, որ դրամի արժեզրկումը մի քանի օրվա խնդիր է, և ամեն ինչ կկարգավորվի: Այս մասի նա հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:  

Խոսելով լուրերից, թե ռուսական ընկերությունները կանխիկ դոլար են գնել Հայաստանից՝ նախարարն ասաց. ՛՛Եթե որևէ տեղ իրենց ազգային արժույթը ավելի անկայուն է, ոչ մի գործարար չի ձգտի, իր ունեցած արժույթը տեղափոխել ավելի անկայուն տարածք: Եթե ասեիք՝ որևէ այլ տեղից են գնել, գուցե հավատայի՛՛:
Կարեն Ճշմարիտյանն այն կանխատեսումն արեց, որ շուտով ՌԴ-ն որոշակի միջոցառումներ կանի և իր տնտեսության մեջ կամ փոխարժեքի համակարգում որոշակի առավել ակտիվ գործիքներ կկիրառի, որպեսզի փոխարժեքի տատանումները ավելի քիչ լինեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ