26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խունտան դավաճանական ու հայրենադավ բանավոր պայմանավորվածություններով մեզ փաստի առջև է կանգնեցրել, հողերի հատվածային հանձնումը շարունակվելու է․ Մամիջանյան

«Եթե 10 օր առաջ որպես վերլուծություն ես համարում էի, որ գաղտնի պայմանագրի աշխատանքներ են տարվում, ապա այս ընթացքում տեղի ունեցած գործընթացների մշտադիտարկումն ինձ հուշում է, որ հավանաբար հողերի հանձնումը շարունակվելու է՝ հատվածային,   արդեն իրողություն դարձած նմանօրինակ դրսևորումներով»,- անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ հանրությունը պետք է ուշադիր լինի, որպեսզի գործող իշխանությունները  գաղտնի պայմանավորվածությամբ երկիրը փաստի առաջ չկանգնեցնեն, ինչպես հիմա է արվում, երբ իշխանության ներկայացուցիչները սահմանազատման կամ ճանապարհներին առնչվող խնդիրների մասին խոսելիս՝ որպես հիմք ընդունում են Խորհրդային միության քարտեզները։  

« «Խորհրդային քարտեզներ» հասկացությունը հանրությանը պետք է հստակեցնել։ Վստահ եմ, որ իշխանությունները դա գիտեն ու դավաճանաբար դրա մասին չեն խոսում։ Խորհրդային քարտեզը մեկ քարտեզ չէ, տարբեր տարիներին եղել են տարբեր քարտեզներ։ Մեր երկրի դիվանագիտական բոլոր օղակները պիտի գրագիտություն ունենան, որպեսզի կարողանան որպես հիմք, որպես «աշխատանքային փաստաթուղթ» օգտագործել այն քարտեզը,  որը պատմականորեն և էթնիկ տեսանկյունից ավելի իրական է ցույց տալիս մեր հողերը։ Անհրաժեշտ է կոնկրետացնել, թե որ թվականի քարտեզի մասին ենք մենք խոսում»,- ասաց Մամիջանյանը։

Պատգամավորը շեշտեց նաև, որ առկա անվտանգային խնդիրները լուծելու համար պաշտպանական ցանկացած գործողություն, որն ունակ է իրականացնել հայկական բանակը, գործող իշխանությունները պարզապես կասեցնում են։

«Մենք խոսում ենք մի խունտայի մասին, որը դավաճանական ու հայրենադավ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մեզ փաստի առջև է կանգնեցրել  այդ թվում՝ Սյունիքում։ Մենք խոսում ենք մի խունտայի մասին, որը սեփական PR-ի համար իբր գաղտնի հրամանների արտահոսք է տալիս, բայց իրականում պաշտպանական ցանկացած գործողություն կասեցնում է՝ ամենաբարձր մակարդակով։ Այսինքն, բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները։ Այդ խնդիրները պարզապես չեն դրվում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ