20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոստանջյանը բարեխիղճ մոլորության մեջ է

“ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 օր առաջ պետական այցով Թուրքիայում էր, որտեղ հայտարարեց, որ Թուրքիան Ռուսաստանի ռազմավարական դաշնակից գործընկերն է: Դուք նշեցիք, որ սա տնտեսական միություն է, որը կապ չունի անվտանգության հետ”,- ԱԺ-ում ՀՀ` ԵՏՄ անդամակցության քննարկմանը հարցրեց ժառանգական Զարուհի Փոստանջյանը` դիմելով ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Վերջինս մտահոգ էր:

“Ինչ գործ ունենք մենք էստեղ` թուրքական պետությունների եղբայրական, ռազմավարական գործընկերության մեջ, երբ Ղազախստանը ռազմավարական եւ եղբայրական գործընկեր է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերն է: Հայաստանն ինչ կարգավիճակով էստեղ, երբ իրենց շահերը համընկնում են: Գուցե ժամանակն է կանգ առնել եւ հասկանալ, որ այս եղբայրական ռազմավարական դաշնակցության մեջ մենք տեղ ու դեր չունենք”,- ասաց նա:

 Արտակ Զաքարյանը պատասխանելով գործընկերուհուն՝ ասաց, որ Փոստանջյանը  բարեխիղճ մոլորության մեջ է: Նա պատգամավորին հիշեցրեց, որ ժամանակակից աշխարհում ռազմավարական հարաբերություններ պետությունները կառուցում են բացառապես իրենց շահերից ելնելով:

“Գաղտնիք չէ, որ առնվազն վերջին 50 տարիներին` Թուրքիան եւ ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Արեւմուտքի առաջատար պետությունները ռազմավարական համագործակցության մեջ են: Պատմության մեջ առաջին անգամ չէ, որ ՌԴ եւ Թուրքիայի շահերը համընկնում են չնայած գոյություն ունեցող բազմաթիվ հակասություններին: ՌԴ եւ Թուրքիայի միջեւ այսօր կան ակնհայտ տնտեսական շահեր”,-ասաց նա:

Ըստ Զաքարյանի` ԵՏՄ անդամակցությունը բխում է ՀՀ շահերից, քանի որ Հայաստանն իրավունք չունի ընտրել ինքնամեկուսացման ճանապարհը: Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ բոլորը գիտեն, թե ինչ է լինում Հայաստանի հետ, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում են: “Մոտ 100 տարի առաջ այսօրվա սահմանը Թուրքիայի հետ այդ քեմալա-բոլշեւիկյան գործարքի հետեւանքն էր, երբ ՀՀ տարածքները նվիրաբերվեցին Թուրքիային: Հիմա գնում ենք ԵՏՄ առանց Արցախի, հիմա ինչն ենք նվիրաբերելու` Արցա՞խը”,-հարցրեց  Զ. Փոստանջյանը:

 Փոստանջյանի գնահատականները Արտակ Զաքարյանը այս անգամ  էմոցիոնալ համարեց:  “Չունենալով խոհամիտ եւ երկար մտածող քաղաքական գործիչներ, կորցրել ենք պետականություն: Եթե հետեւենք պատմության դասերին, ավելի շահեկան վիճակում կհայտնվենք: Հետեւաբար Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորումը նաեւ մեր նախաձեռնությունն է եղել` ելնելով տարածաշրջանային անվտանգության, երկարատեւ կայուն զարգացման հիմնախնդիրներից”,- ասաց Զաքարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ