15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հանցագործը պոզով-պոչով չի լինում…»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանցագործը պոզով-պոչով չի լինում…

Սա ՀՀ քրեական օրենսգրքի 342.1-րդ հոդվածն է, որով որպես հանցագործություն է նախատեսված բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը։

Հիշեցնեմ, որ գործերի բաշխման համակարգչային ծրագրի առկայությունը և դրան միջամտելը որպես հանցագործություն նախատեսված լինելը լուրջ գլխացավանք է «իշխանության» համար, քանի որ սրանք ազատորեն չեն կարողանում քրեական գործերն ու կալանքի միջնորդությունները դատարաններում հանձնել իրենց նախընտրած չվնգստացող Դանիելյան Վաչե (Հրաչ) Արմինեովնաներին։

Կարո՞ղ եք գուշակել, թե ի՞նչ են որոշել համարյա գոմից դուրս եկած մեր հարգարժան ԲԴԽ անդամը, նույնքան հարգարժան գիտնական անդամներն ու իշխանությունը….

Դե բռնվեք, սրանք որոշել են ՀՀ դատարաններից (առնվազն վերաքննիչ քրեական ու առաջին ատյանի դատարանից) ուղղակի՝ այսինքն՝ տուպՕ, վերացնել դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ԾՐԱԳԻՐԸ ու դրանից հետո առաջնորդվել՝ չկա՛ ծրագիր, չկա՛ դրան միջամտություն սկզբունքով…

Չէ, բայց դուք, իրոք, այնքան ապիկար վախկոտներ ենք, որ նույնիսկ 8-9 անկախ ու անաչառ դատավոր չեք հանդուրժում, բա ո՞նց եք պատրաստվում ձեր պատիժը կրել…»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ