22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատգամավորների 45 առաջարկներ ընդունվել են

 Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց 2015 թվականի պետական բյուջեի փոփոխված նախագծին: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը զեկուցեց, որ Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո Կառավարությունն ստացել է շուրջ 367 առաջարկություն  ՀՀԿ-ից, ՛՛Ժառանգությունից՛՛, ՀՅԴ-ից, շուրջ 20 պատգամավորներից ու հանձնաժողովներից: Այդ բոլոր առաջարկները միասին կազմել են մոտ 160 միլիարդ դրամ:

՛՛ Կառավարությունում ու վարչապետի մոտ քննարկումների արդյունքում ընդունելի են համարվել 45 առաջարկ, 210 առաջարկի հետ կապված տրվել են պարզաբանումեր, որոնք եղել են բյուջեի այս կամ այն կողմի պարզաբանումերի հետ կապված, 112 առաջարկություն մերժվել է, քանի որ մեծ գումարների հետ կապված է եղել՛՛,-նշեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ բյուջեի նախագծում 13.5 միլիարդ դրամի ծախսային ծրագրեր են ավելացել, մասնավորապես կուտակային համակարգի ներդրման ծախսերն են ավելացել հինգ միլիարդ դրամով, Հյուսիս-Հարավի համաֆինանսավորման համար՝ երեք միլիարդ դրամ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների համար՝ երկու միլիարդ դրամ, Քննչական կոմիտեի համար՝ 1.2 միլիարդ դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ ինը հարյուր միլիոն դրամ:

 Ավելացվել են նաև եկամուտները շուրջ յոթ միլիարդ դրամի չափով, կրճատվել են շուրջ վեց միլիարդ դրամի ծախսեր:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ բյուջեի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովում և երեքշաբթի հերթական նիստում կքննարկվի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ