Ղեկավար կանանց արժե խղճալ
Ղեկավար կանայք ունակ են ընդունել եւ ազատել աշխատակիցների, նրանց գումար տալ, կարգադրություններ անել: Ղեկավար կանայք սովորաբար լավ կրթություն եւ բարձր եկամուտ են ունենում: Նրանք ազատ են եւ հաճույք են ստանում իրենց աշխատանքից:
Այդուամենայնիվ, համաձայն Տեխասի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունների, կին-ղեկավարները հոգեբանական խնդիրներ առավել հաճախ են ունենում, քան այլ կանայք:
Ղեկավար կանայք առավել հակված են դեպրեսիաների եւ սթրեսների, քան այլ կանայք եւ անգամ ղեկավար տղամարդիկ: Խնդիրը թերեւս այն է, որ կին-ղեկավարնեը մշտապես պայքարում են կարծրատիպերի դեմ, հատկապես նրա, որ աշխատակիցները կին ղեկավարին հաճախ լուրջ չեն ընդունում: Երբ կին ղեկավարը խիստ է լինում, նրան մեղադրում են ոչ կանացի լինելու մեջ: