13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շփման գծում լարվածությունը կազդի որոշ երկրների տնտեսության վրա

Լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը անդրադառնալով նոյեմբերի 12-ին շփման գործում ադրբեջանցիների կոմղից խոցված հայկական ուղղաթիռի միջադեպին՝ ասաց, որ շփման գոտում տեղի ունեցած ցանկացած դեպք պիտի քննվի: “Ի վերջո, մեղավորները պիտի պատասխան տան”,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով՝ միջազգային կառույցների կողմից միջադեպի հասարակական դատապարտումը ինչ-որ տեղ հասկանալի է, սակայն դրանք պիտի նպաստեն նաեւ խաղաղության կայացմանը:

Հակառակ դեպքում շատ պետություններ կտուժեն տնտեսական առումով: “Այստեղ նրանց կայունություն է պետք, որովհետեւ շատ երկրներ տնտեսապես կապ ունեն Հայաստանի հետ”,-ասաց նա:

Գագիկ Մինասյանի խոսքով՝ անհասկանալի էր նաեւ, որ այդ կառույցները քաղաքական կամք չդրսեւորեցին զոհված օդաչուներին տարհանելու համար, սակայն զգոն ու դիպուկ գործեցին մեր հատուկ ջոկատայինները: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն ու մասունքները տարհանվեցին նոյեմբերի 22-ին: Երեք հերոսները հուղարկավորվեցին նոյեմբերի 25-ին՝ Եռաբլուրում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ