20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախը հեչ, տղերքը հեչ, բայց որ գարու բերքը չորացել ա, այ էդ վախտ արդեն նիկոլն էլ մեր վարչապետը չի․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ազատանի բնակիչը, ում գարու բերքը ոռոգման ջուր չլինելու պատճառով փչացել է, դժգոհում ա, ասում ա՝ եթե նիկոլն ըսպես է պատկերացնում ապագան, ուրեմն էսօրվանից ինքը մեր վարչապետը չէ։

Ազատանն ունի 3919 ընտրող, որից ընտրություններին մասնակցել է 1754-ը։ 1754-ից 1338-ը ձայն են տվել նիկոլին, 21-ը «Պատիվ ունեմ» դաշինքին, 239-ը՝ «Հայաստան» դաշինքին։

Ասածս ինչ ա. եղբայր ջան, ուշացել ես, ինքն արդեն քո վարչապետն ա քո իսկ տված քվեով։ Քանի առիթը կար դու իրան չհանեցիր, հիմա վնասներդ հաշվի, գումարի-հանի, բայց կարևորը մի դժգոհի, որովհետև, ա դե ոնց ասեմ, որովհետև արդար ա էլի, արդար ա։ Ամեն մարդ իրա էշ խելքից ա տուժում։

Ի դեպ, հենց ինքն էլ տեսանյութում խոստովանում է, որ փաշինյանին է ընտրել և հավելում՝ բայց ոչ սրա համար։

Այսինքն էլի հանգեցինք էն օրվա ասածիս. Արցախը հեչ, տղերքը հեչ, բայց որ գարու բերքը չորացել ա, այ էդ վախտ արդեն նիկոլն էլ մեր վարչապետը չի…»

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ