07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ախուրյան, Գետք, Բենիամին, Ազատան ու ևս վեց գյուղերի հողագործներն առավոտից փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Այսօր առավոտից Ախուրյան, Գետք, Բենիամին, Ազատան ու ևս վեց գյուղերի հողագործները փակել են Գյումրի-Երևան մայրուղին։ Գյուղացիները իրենց ցանքատարածքները ոռոգելու համար ջուր են պահանջում։ Այս տարի Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնից առաջ անհրաժեշտ ծավալի ջուր չի կուտակվել, ինչի պատճառով էլ հացահատիկի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի հազարավոր հեկտար ցանքատարածություններ մնացել են անջրդի։

Մայրուղու փակված հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել, հարյուրավոր մեքենաներ են կուտակվել։ Գյուղացիների հետ հանդիպման են եկել Շիրակ ՋՕ պատասխանատուները, վստահեցնում են՝ այսօր խնդիրը կկարգավորվի։ Մայրուղին դեռ փակ է, հողագործները պահանջում են հարցի վերջնական լուծում։ Ոստիկաններին դեռ չի հաջողվում համոզել բողոքի ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ