24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտակ Զաքարյանը դիմել է բուժաշխատողներին

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Սիրելի բուժաշխատողներ,
պատիվ ունեմ դիմելու ձեզ:
 
Դուք երևի թե լավագույնն եք հասկանում ցանկացած հիվանդի կարգավիճակը, և՛ հոգեբանական և՛ ֆիզիկական իմաստներով: Այսօր Հայաստանը, փոխաբերական իմաստով, հայտնվել է այն հիվանդի կարգավիճակում, որին անհապաղ բուժում է պետք: Այդ թվում նաև վիրահատական միջամտությամբ:
Թուրքական շտամով նիկոլիզմ կոչվող այս հիվանդությունը՝ ամբողջությամբ հյուծել, ներքին արյունահոսությամբ քայքայել և ուժասպառ է արել Հայաստան պետության բոլոր առողջ օրգանները: Ընդհուպ միջև փոշիացվել է Հայաստանի անվտանգության և ինքնապաշտպանական ողջ իմունային համակարգը:
Ես չեմ պատկերացնում, որ մտավորականության ներկայացուցիչ հանդիսացող թեկուզ մեկ բուժաշխատող, տեսնելով և գիտակցելով իր պետության այս ծայրահեղ ծանր վիճակը, գնա և ձայն տա այդ նույն հիվանդությանը: Այսինքն՝ նիկոլիզմին:
 
Նիկոլիզմ կոչվող հիվանդությունը, հունիսի 20-ին, քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, պետք է արմատախիլ արվի Հայաստան պետությունից: Այլապես՝ բոլոր բուժաշխատողները ևս, շատ շուտով, ստիպված են լինելու արձանագրել Հայաստան պետության կլինիկական մահը:
Սիրելի բուժաշխատողներ,
Խոսեք մարդկանց հետ, բացատրեք նիկոլիզմի կործանարար հետևանքները և ձեր ուժերի ներածին չափով թույլ մի տվեք, որ հունիսի 20-ին, այդ մեռնող հիվանդությունը նորից վերակենդանանա Հայաստան պետության օրգանական համակարգում:
Սա մասնագիտական, քաղաքացիական և ազգային պատվախնդրության հարց է:
Սա բոլոր առողջ քաղաքական ուժերի և քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանց պատվի հարցն է:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ