28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նիկոլն, ամեն անգամ փորձում է բոլորիս ներքաշել դիմակայության մեջ և իր արշավը տանում է առճակատման հունով․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր էջում գրում է․

Ազնվորեն, շատ ենք ցանկանում առողջ և բովանդակալից նախընտրական արշավ իրականացնել:
Բայց արարածը, որը կոչվում է Նիկոլ, ամեն անգամ փորձում է բոլորիս ներքաշել դիմակայության մեջ և, ըստ էության, իր արշավը տանում է առճակատման հունով: Եթե նա, անգամ իր հոգեբանական անլիարժեքության բերմամբ, չի հասկանում դա, ապա նրա շրջապատը, թեկուզ իրենց իսկ ապագայի համար, պարտավոր է գիտակցել վտանգավորության աստիճանն այն ամենի, ինչ նա անում է: Չէ որ, եթե նա կարող է իրեն թույլ տալ խոսել վենդետաների և այլ ագրեսիվ դրսևորումների մասին, ապա չպետք է մոռանա և այն , թե ինչպիսի հույզերով են ահա արդեն քանի ամիս ապրում բազմաթիվ ծնողներն այն տղաների, որոնք անմեղ զոհվեցին պատերազմում:

Հիշե՛ք (հասկացե՛ք վերջապես), արդեն չկա այն Հայաստանը, որ կար 2018 թվի դեկտեմբերին: Այլ կա՛ այն Հայաստանը, որտեղ նիկոլիզմը քաղաքական մերժման առարկա է, և որի դեմ պայքարում են հասարակության իրական տրամադրությունները և լուրջ քաղաքական ուժերը: Այդ գործընթացը չի ավարտվի, մինչև նիկոլիզմը՝ որպես հակաազգային , հակապետական և անբարո երևույթ վերջնականապես չջնջվի երկրի քաղաքական պատմությունից:

Հավատացե՛ք, մենք անկեղծորեն ցանկանում ենք մեր հասարակության հետ քննարկել անվտանգության, երկրի հեղինակության վերականգնման, տնտեսական վիճակի լավացման և արտագաղթի կասեցման, Սփյուռքի հետ նոր օրակարգի ձևավորման հարցերը: Շատ դժվար է դա անել մի իրավիճակում, երբ ընդդիմախոսներդ հոգեպես անհավասարակշիռ են, երբ մեր աջակիցներին համատարած ահաբեկում և վախեցնում են,
երբ ամեն օր թշնամին գերեվարում է մեր քաղաքացիներին:

Մենք գնում ենք մինչև վերջ, դեպի հաղթանակ: Մեր վճռականությունից է կախված երկրի ճակատագիրը, մեր պետության տեղն ու կարգավիճակը տարածաշրջանում, մեր վճռականությունից է կախված, թե քանի հայ կմնա Հայաստանում հունիսի 20-ից հետո:

Մենք գնում ենք դեպի ուժեղ Հայաստան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ