25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեպարատիզմի նոր ալիք եռյակում

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ կանցկացնի «քաղաքացիական ժողով»:

Հովհաննիսյանը հավելեց նաև, որ «հրաշալի  ու աննախադեպ է, որ մեր այսքան պայքարից ու ցավերից հետո մեր ժողովուրդը էլի պահանջում է իր իրավունքը», ապա հավելեց, «հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու օրակարգն էլ ամբողջական չէ:

Պետք է տղամարդկություն ունենալ և ասել, որ որոշ բաց հարցեր են մնում՝ հրապարակային գործունեության մասին»:

Ասվածից ակնհայտ երևում է, որ Րաֆֆին դժգոհ է Եռյակում իր ունեցած կարգավիճակից ու դիրքից, առավել ևս՝ այնտեղ տիրող մթնոլորտից, քանզի բացահայտ արձանագրել է այն, ինչն այսքան ժամանակ անընդհատ շահարկման առարկա էր. խոսքն անսկզբունքայնության և միմյանցից տարանջատված գործելու,  կարծիքներ հայտնելու մասին է, ինչը մեկ բառով կոչվում է օրակարգ:

Իր հայտարարության մեջ նա նաև անդրադարձել է հրապարակային շարժումներ ու հանրահավաքներ անցկացնելու հարցին՝ պահանջելով նոյեմբերին անպայման կազմակերպել հանրահավաք, որը, ինչպես հայտնի է, սվիններով է ընդունվում Եռյակի մյուս ուժի կողմից:

Րաֆֆու հայտարարության պատասխանը չուշացավ: Հավանաբար արդեն նախկին գործընկերներն անդրադարձան վերոնշյալ ասուլիսին:

Նախ տարածվեց ԲՀԿ-ի պատասխանը, որտեղ Տիգրան Ուրիխանյանը, բավականին կոշտ ոճով հակադարձել է գլխավոր «ժառանգորդին»:

«Ոչ իշխանական ուժերի, հատկապես՝ ԲՀԿ-ի մասով, հերթական անգամ ընդգծեմ, որ Հայաստանում առկա սոցիալական, իրավական և տնտեսական ճգնաժամը վերացնելն ու հայաստանցու համար ապրելու համար պայմաններ ստեղծելն է, իսկ դրան խանգարողներին՝ որոշումների դաշտից հեռացնելը»:

Նման բացահայտ որակումներով ԲՀԿ-ն ևս մեկ անգամ հաստատում է իր հեգեմոնությունն այդ բլոկում, և կարծես արդեն նկատվում է Եռյակի խրամատը հաջորդ լքողը:

Ավելի ուշ, լրատվամիջոցների հետ հանդիպմանն Հովհաննիսյանի հայտարարությանը անդրադարձել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա ընդգծեց. «Ես արտասովոր բան չեմ տեսնում, որ «Ժառանգությունը» հրավիրում է քաղաքացիական ինչ-որ ժողով, ես սովոր եմ, որ Րաֆֆին փորձում է պրոցեսի մեջ ինչ-որ նորարարություններ մտցնել, ընդհանարապես «Ժառանգության» մասով դժվար է բան ասել, միայն գիտեմ, որ Ռուբիկ Հակոբյանը դժվար թե կիսեր այդ տեսակետը, Փոստանջյանն էլ միշտ այլ բան է ասում»:

ՀԱԿ պատգամավորը պարզ ակնարկում է, որ Եռյակում իրենք որպես «Ժառանգության» ներկայացուցիչ ճանաչում են Ռուբիկ Հակոբյանին, իսկ Րաֆֆու տեսակետը իրենց համար այդքան էլ կարևոր չէ:

Ունենում ենք հետևյալ միջավայրը. ԲՀԿ-ի հեգեմոնյան և նախաձեռնողականությունն իր տարածած այս հայտարարության մեջ դառնում է ընգծված, ինչ-որ տեղ նաև իշխող, ՀԱԿ-ն ավելի մեղմացուցիչ բնորոշումներով է հանդես գալիս՝ փորձելով իրավիճակը չբարդացնել ու չսրել:

 Ստացվում է, որ ոչ իշխանականները ոչ թե պայքարում են իշխանությունների դեմ իշխանափոխություն անել, այլ՝  ուզում են նախ ընդդիմափոխվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ