03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս ընտրությունը ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի թեստ է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս ընտրությունը ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի թեստ է

Ինչքան շատ է խոսում, այնքան դիմակը պատռվում է, թեպետ՝ սրանից այն կողմ, էլ ինչը պատռվի․․․Բայց եւ տարօրինակ է լռությունը։ Ասում է գերիները կներեն, եթե մեկ-երկու ամիս եւս մնան գերության մեջ եւ գերիների հարազատներից՝ զրո արձագանք․․․

Երեւի լավ զննել է որոշ խավի հոգեբանությունը, օրինակ, զոհերի հարազատների ճնշող մեծամասնությունը սրան դեռ «ներում է» եւ հենց սա է դրան թեւեր տալիս, կրկին չափն անցնել, սպառնալ, հոխորտալ, ծաղրել․․․Այո, ծաղրել, ուրիշ ի՞նչ անուն տաս դրա «քարոզարշավին»…

Գնում կանգնում,ասում է մենք մեր ժողովրդի պես իշխանություն ենք․․Իսկ ինքը դավաճան, հողատու, կապիտուլյանտ, թրքահոտ եւ թրքասեր իշխանություն է, Արցախը ծախած, Սյունիքը ծախող, երկրի սահմանները մեծացրած, երկրի անվտանգությունը ոչնչացրած իշխանություն է․․Ուրեմն, նաեւ ժողովրդին է համարում այդպիսին․․․

Դե, ի՞նչ ասեմ, ամեն ինչ պարզ կլինի հունիսի 20-ին, իսկ 21-ին՝ տեսանելի․․․Այս արտառոց ընտրությունն , ըստ էության, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի թեստ է․․․Քննություն․․․Կհանձնի՞ մեր ժողովուրդը այս քննությունը, կմերժի եւ չի ընտրի կապիտուլյանտին, ուրեմն գերազանց է, հակառա՞կը կանի․․․․․

Ուրեմն՝ ի՞նչ ժողովրդի մասին է խոսքը, ո՞ր ժողովրդի․․․․»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ