05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հավատով դեպի՝ տրանսպորտային նորամուծություն

Գործարար Վահե Պետրոսյանի մտահղացմամբ կարելի է ստեղծել նոր հասարակական տրանսպորտային միջոց, որը մի քանի անգամ էժան է տաքսուց, էական առավելություն ունի երթուղայինների նկատմամբ:

“Ես առաջարկում եմ տրանսպորտային միջոցների վրա տեղադրել վազող տող, որի միջոցով քաղաքացիներին կտեղեկացվի, թե տվյալ մեքենան որտեղից ուր է գնում եւ քանի ազատ նստատեղ ունի:

Մենք ինտերներտի միջոցով կտեղեկացնենք հաճախորդին, թե տվյալ մեքենան որ ուղղությամբ է շարժվում: Դա ոչ միայն տաքսիների վրա, այլ նաեւ այն մարդատար մեքենաների, որոնց վարորդները կցանկանան գումար աշխատել”,-իր գաղափարն այսպես ներկայացրեց գործարարը:

Այս պարագայում էլ բոլորը կիմանան, թե որ ուղղությամբ ի՞նչ մեքենա է գնում եւ ի՞նչ գնով: Մեկ սարքի գինը 150-200 դոլար է:

Թե ինչպես է երիտասարդ  գործարարը պատկերացնում մրցակցությունը երթուղիների սեփականատերերի, այսպես ասած՝ գծատերերի հետ՝ պատասխանեց. “Հավատով եմ պատկերացնում ծրագրի իրականացումը”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ