Հերոսանալ խոսքով. Առավոտ

Խոսքի “ուժգնությունն” ամենեւին չի նշանակում դիրքորոշման հստակություն Եւ գործողությունների արդյունավետություն: Եթե դուք հայհոյում եք իշխանություններին կաճ նախագահի անուն-ագգանունը փոքրատառերով եք գրում, դրանից մեխանիկորեն չի բխում, որ դուք ցանկանում եք փոփոխություններ մտցնել այս երկրի կյանքում:
Դա կարող է վկայել ճիշտ հակառակի մասին’ դուք չեք ցանկանում, որ որեւէ բան փոխվի, եւ Տեր նպատակը շատ ավելի “համեստ է”, որ ձեր թայֆան ճիշտ նույն համակարգի պարագայում կանի նույնը, ինչ որ անում են ներկայիս իշխողները: Անդրեյ Սախարովը ոչ մեկին չէր հայհոյում, ավելին’ նա չէր ուգում, որ կործանվի Սովետը, որի պաշտպանունակության համար նա այդքան բան էր արել:
Ակադեմիկոսն ուզում էր երկիրը բարեփոխել [այդ թվում, ի դեպ, ստեղծել համադաշնություն, որը կկոչվեր Եվրասիական միություն’ դա առաջարկվում էր 70-ական թվականներին], բաք նրա քաղաքական, իրավապաշտպան գործունեությունը ի վերջո նպաստեց երկրի փլուզմանը: Այնպես որ’ չի իմացվի, թե ում խոսքը ինչին է ծառայում:
Ճիշտ`նույն ձեւով, եթե դուք մեր զինվորականներին կամ դիվանագետներին վճռականության կոչեր եք անում, դա դեռ չի նշանակում, որ դուք շատ եք մտահոգված մեր ուղղաթիռի կործանմամբ կամ մեր օդաչուների ճակատագրով:
Հնարավոր է ճիշտ հակառակը, որ դուք, մեղմ ասած, անտարբեր եք թե ուղղաթիռի եւ թե զինծառայողների խնդրի հանդեպ եւ պարզապես ցանկանում ենք հերոսանալ, այսպես ասած, “խոսքային մակարդակով”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: