24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պարզվում է, որ կան սորոսական օլիգարխներ»․ Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի կուսակիցներ ու համակիրներ։ Ներկայումս ամբողջ թափով ընթանում են Ազատություն կուսակցության ագիտացիոն նյութերի նախապատրաստական աշխատանքները։ Դրանք կավարտվեն 3 օրից։ Կա լոզունգ, կա լոգո, կա մանրամասն գրած ծրագիր։ Գիտեմ, սպասում եք։ Հրատարակման ու տեխնիկական ձևավորման խնդիրները, ցավոք, մի քանի օր կխլեն մեզանից։

Մինչ այդ հանրությանն ուզում եմ տեղյակ պահել իմ վրա «բացված» դատական գործերի մասին։ Նախ այդ Ա.Խառատյանի գործը։ Սրան ես սոսրոսական էմիսար էի անվանել։ Նեղացել և դատի էր տվել։ Դե ինչ, գնացինք դատարան և ներկայացրինք իրա ելույթները սորոսական թեմաներով։ Բացի այդ տվյալներ տրամադրեցինք առ այն, թե քանի գրանտ են ստացել խառատյանները բաց հասարակություն հիմնադրամից։ Է խոսալու տեղ մնա՞ց։ Դատի էլ չեկան։ Ի դեպ, երբ այդ հիմնադրամից տրամադրված գրանտները ուսումնասիրում ենք (փաստաթուղթը 921 էջ է), ապա պարզվում է, որ կան սորոսական օլիգարխներ։ Օրինակ, Ա.Սաքունցը կամ է.Բարսեղյանը ստացել են տասնյակ գրանտներ, մինչև 1.5 մլն դոլարի։ Բա։ Ու այս մարդիկ Հայաստանում պայքարում են կոռուպցիայի դեմ։

 
 

Մյուս դատը կապված էր Հ.Չոբանյանի հետ։ Դատի էր տվել, թե ինչո՞ւ եմ իրեն դավաճան անվանել։ Մի քանի անգամ դատարաններից թուղթ եմ ստացել, որ Հ.Չոբանյանը սխալ հայցեր է ներկայացրել։ Իսկ հիմա, երբ պարզ է, որ նիկոլը Տավուշի մարզից Ադրբեջանին հողեր տրամադրելու թուղթ է նախապատրաստել (ասաց, ստորագրելու եմ), Հ. Չոբանյանը ի վիճակի չէ հայցով դիմելու։ Իրեն հուշելու են. Բագրատյանը բացարձակ ճշմարտություն է ասել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ