08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Երբ հարցը հասունանում է…

Այսօր ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Ինչպես ամեն անգամ, մամուլը գրել է, որ նիստում քննարկվելու է փոխվարչապետի հարցը: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ասաց, որ օրակարգը տեղում է որոշվում: ՛՛Նախապես չի որոշվում, և ով է ասել, որ պիտի քննարկվի: Երբ որ հարցը հասունանում է, տեղում մենք որոշում ենք և քննարկում՛՛,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին նախկին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարական ներկայացրեց: Նկատենք, որ նա բավական ազդեցիկ դեմք էր համարվում քաղաքական դաշտում: Նրա պարտականություններն այժմ դրված են փոխնախարարի՝ Վաչե Տերտերյանի վրա:

Իշխանական կուլիսներում նրա պաշտոնի հիմնական հավակնորդը համարվում է Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր, իսկ դրանից առաջ է; ֆինանսների նախարարությունն էր ղեկավարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ