02 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԵԱՀԿ ներկայացուցիչը չմեկնաբանեց

ԵԱՀԿ-ի Վիեննայի քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ներկայացուցիչ Տորստեյն Շտոտիկը ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ուղումնական ուղղաթիռի խոցելու փաստին, ասաց, , որ չի կարող դեպքը մեկնաբանել ավելին, քան Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունն է:

Նրա խոսքով, ինքն այն դիրքում չի գտնվում, որ մեկնաբանեմ այդ հարցը:

“Ընդամենը կարող եմ հղում կատարել Մինսկի խմբի կողմից արդեն իսկ կատարված հայտարարությանը: Մինսկի խումբը փորձ է անում մտնել դեպքի վայր, սակայն դա դեռեւս չի հաջողվել, շարունակվում են աշխատանքները եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի հետ՝ նպատակին հասնելու համար”,-ասաց ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Այն հարցին, թե որպես  ԵԱՀԿ ներկայացուցիչ, տեղի ունեցածը Ժնեւյան կոնվենցիայի կոնտեքստում ինչպե՞ս կնգահատի, Տորստեյն Շտոտիկը պատասխանեց. “Ես կարող եմ մտահոգություն հայտնել, որ դեռեւս հնարավորություն չի ընձեռվել մուտք գործել ուղղաթիռի խոցման վայրը, եւ ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ-ի քարտուղարի ներկայացուցիչն է գտնվում դեպքի վայրում, եւ նրա աշխատակիցները բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն խնդրին լուծում տալու համար”,-ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ