14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլն իր ամեն հայտարարությունով իշմար է տալիս թուրքին, ասում է՝ ինչ պետք է՝ կանեմ, դուք կգաք․․․ ինչպես իրենք քայլելով, շվշվացնելով եկան, այնպես էլ հիմա թուրքերը կգան. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չգիտի՝ ինչ է բարձունքը, անվտանգության գոտին, սահմանը, հայրենիքը, այդ պատճառով էլ այդ ամենի վերաբերյալ նրա բոլոր հայտարարություններն աբսուրդ են։

«Նիկոլի բոլոր հայտարարությունները՝ կապված պետականության, սահմանի, բանակի հետ, չեն ենթարկվում որևէ տրամաբանության։ Նիկոլը մեր ժողովրդի ու երկրի համար երբեք չի կայացրել որևէ հայանպաստ, օգտակար որոշում և չի էլ կայացնելու։ Նա եկել է մեր երկիրը քանդելու ու սպասարկելու բոլոր այն երկրների շահերը, որոնք ուզում են Հայաստանը ոչնչացնել։ Նա միայն թշնամու շահերն է սպասարկում։ Նիկոլն առհասարակ չի կարող հասկանալ՝ ի՞նչ է նշանակում՝ բարձունք, դիտակետ, խրամատ, առաջնագիծ, զինվոր, պատիվ, կրկնում եմ՝ պատիվ, սահմանների պաշտպանություն և այլ բաներ: 

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ