20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը՝ ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի նիստից

Նոյեմբերի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի նիստը, որն օրակարգային մի շարք հարցերի թվում` ազդարարել է նաև Եվրոպայի խորհրդում ադրբեջանական նախագահության ավարտը և բելգիական նախագահության մեկնարկը: Նիստի մանրամասների շուրջ զրուցեցինք այս օրերին նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող` ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: 

-Տիկին Նաղդալյան, փաստորեն, ավարտին մոտեցավ Ադրբեջանի, այսպես կոչված, ,,աստեղային ժամը,, ԵԽ-ում: Ինչպե?ս կբնութագրեք այն: 

–  Ընդհանրապես յուրաքանչյուր երկիր իր նախագահությունը փորձում է նշանակալի խնդիրների նպատակադրումներով և լուծումներով իրականացնել, սակայն Ադրբեջանի նախագահությունը բոլոր իմաստներով ճչացող նոնսենս էր, և, կարծում եմ, առանձնահատուկ էր Եվրոպայի խորհրդի պատմության մեջ: Այն մեկնարկեց աննախադեպ խայտառակ, ԵԽ-ի սկզբունքներին ոչ հարիր քայլով, երբ ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեի մուտքն արգելվեց երկիր և, ի պատասխան դրան, Վեհաժողովը ստիպված եղավ հետագա համագործակցության սահմանափակման ուղղությամբ աննախադեպ որոշումներ ընդունել, այդ թվում` 2 տարի համաժողովներ և հանդիպումներ Ադրբեջանում չանցկացնելու որոշումը և այլ կարգի միջոցներ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահությունն աչքի ընկավ հակաժողովրդավարական բազմաթիվ քայլերով՝ մարդու իրավունքների խախտումները դարձան համատարած,   հատկապես ակտիվացան  ճնշումները քաղաքացիական հասարակության ինստիտուտների , հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ու գործիչների նկատմամբ, որոնց զգալի մասը հայտնվեցին բանտերում և մեղադրանքների տակ` ,,իշխանությունների հասցեին որևէ քննադատական խոսք անպատիժ չի կարող մնալ,, սկզբունքով, իսկ հնչող քննդատական խոսքին անմիջապես արձագանքում են` տարատեսակ հանցակազմեր կպցնելով, սկսած հարկերի խուսափումից մինչև լրտեսություն` ընդդեմ Ադրբեջանի և հօգուտ Հայաստանի, ու  ֆանտաստիկայի ժանրից այլ մեղադրանքներ: Ճնշումների և հետապնդման ալիքը հասավ մինչև այնտեղ, որ ԵԽԽՎ կամ մեկ այլ միջազգային կառույց այցելած, կամ ելույթ ունեցած յուրաքանչյուր փորձագետ հայրենիքում կալանավորվում էր, կամ ենթարկվում տարբեր հալածանքների: 

-Արդյո?ք Եվրոպան աչք է փակում այս ամենի վրա, և գոնե հայտարարությունների տեսքով չե?ն հնչում քննադատություններ` ուղղված մեր հարևան երկրում վարվող բռնաճնշումների քաղաքականությանը: Բրյուսելյան այս հանդիպման ընթացքում արդյո?ք անդրադարձ չեղավ այդ խնդիրներին: 

– Ադրբեջանի նախագահ Ալիևի Ստրասբուրգ կատարած այցի ժամանակ որոշ հարցադրումներ այդ թեմաների շուրջ եվրոպացի պատգամավորները հնչեցրեցին , նաև բարձրաձայնվեցին եվրոպական մամուլում` ուշադրություն հրավիրելով դիտորդական վարքագծի և մեթոդների վրա: Դրա վերաբերյալ եղան նաև մի խումբ եվրոպատվիրակների կողմից նախաձեռնված հատուկ ակցիաներ և անգամ` զեկույց պատրաստելու առաջարկ: Հատկանշական էր նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հայտարարությունն այն մասին, որ ինքը համագործակցության համար այլևս Ադրբեջանում ազատության մեջ գտնվող ոչ մի գործընկեր չունի:   Եվ կարող ենք փաստել, որ բազմաթիվ եվրոպացի պատվիրակների կարծիքով , ի դեմս Իլհամ Ալիևի , Եվրոպան այսօր ունի բացարձակ դիկտատոր:

    Ինչևէ, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Բրյուսելում կայացած ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի նիստի իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը պետք է հսկայական աշխատանք կատարի ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ, և  խիստ մտահոգիչ է, որ հատկապես Ադրբեջանի ԵԽ-ի նախագահության ժամանակ ձերբակալվեցին բազմաթիվ իրավապաշտպանական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրան արձագանքեց նաև հոլանդացի պատգամավոր, ձախերի խմբի ղեկավար Թինի Քոքսը` փաստելով, որ համագործակցությունը Ադրբեջանի հետ հասարակական հատվածի և ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պահպանման ուղղությամբ չստացվեց: Եվ այս ամենի ֆոնին պատահական չէ նաև նախօրեին տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից , ինչպես նաև Եվրոպայում բնակվող ադրբեջանցիների կողմից  Բելգիայում` Ադրբեջանի դեսպանատան դիմաց բազմամարդ ցույցի կազմակերպումը, որի ընթացքում միջազգային կազմակերպությունների մեծաթիվ ներկայացուցիչները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված քաղբանտարկյալներին և ձերբակալված իրավապաշտպաններին: 

– Օրակարգային ի?նչ այլ հարցեր քննարկվեցին ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի բրյուսելյան հանդիպման ընթացքում, որն էական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար. 

-Օրակարգում հաջորդ կարևոր հարցը, այսպես կոչված, ,,ռամիլսաֆարովյան գործն է,,,

խոսքը` Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետևանքով`,,Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի ոչ օրինաչափ կիրառումը կանխարգելելու միջոցների վերաբերյալ,, (Measures to prevent abusive use of the Convention on the Transfer of Sentenced Persons)  զեկույցի մասին է:   

    Այդ զեկույցը ներառված էր Մշտական Կոմիտեի ամսի 18-ի նիստի օրակարգում, այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարել մեր պատվիրակության անդամները, հատկապես Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և ուրիշներ: Զեկուցողն էր բրիտանացի պատվիրակ, Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար պարոն Քրիստոֆեր Չոփը, որն ընդգծեց փաստը, թե Ադրբեջանն ազատել է դատապարտված մարդասպանին, ով կացնահարել է քնած մարդուն և հերոսացրել նրան` այդպիսով խախտելով նշված կոնվենցիայի հիմնարար սկզբունքներից մեկը` 12-րդ կետը` այդ փաստաթղթի բարեխիղճ կիրառման մասին: Քննարկմանը մասնակցող Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նշեց, որ իհարկե Ռամիլ Սաֆարովը հանցագործ է և դա չի վիճարկվում, սակայն պետք է հաշվի առնել հանգամանքները, այստեղ հիշելով պատերազմական իրավիճակը և որ մինչ այժմ էլ դիպուկահարների կրակոցներից զոհեր են լինում, հպանցիկ հիշատակելով նաև օրերս խոցված ուղղաթիռը և այլն, ինչպես նաև` իր ծագումով այդ տարածքներից լինելու հանգամանքը: 

-Ենթադրում եմ, որ դրանից հետո չի ուշացել նաև Ձեր պատասխանը… 

-Բնականաբար, պատասխան հնչեց: Ես իմ խոսքում  ընդգծեցի հանգամանքը,  որ ինչպես միշտ, ազերիների կողմից բովանդակությունը նենգափոխվում է, քանզի զեկույցի նպատակը ոչ թե Ռամիլ Սաֆարովի արարքը որակելն է, դա արդեն արել է դատարանը` նրան հանցագործ ճանաչելով և դա ոչ մեկը չի վիճարկում, այդ թվում և պարոն Սեիդովը և այդ առումով ինքը բացարձակապես ճիշտ է, բայց զեկույցի թեման Ադրբեջանի իշխանությունների գործողություններին գնահատական տալն էր, այն մասին, որ հանցագործին արդարացնելով, ազատելով և հերոսացնելով ` նրանք ի չարս են օգտագործել կոնվենցիան, որի նպատակը, բնավ, այդ ճանապարհով հանցագործներին ազատելը չէ: Ինչ վերաբերում է պատերազմին , ապա 1994 թ-ից Ադրբեջանի նախագահի խնդրանքով ստորագրվել է զինադադար, որի պայմանները պարբերաբար խախտվում են  Ադրբեջանի կողմից, ինչպես նաև, կոպտորեն խախտվում են խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության և Հայաստանի ջանքերը , որի մի օրինակն էլ մի քանի օր առաջ ռմբակոծված, ուսումնավարժական թռիչք կատարող, անզեն և ադրբեջանցիների համար վտանգ չներկայացնող ուղղաթիռն է: 

-Իսկ վերջերս ադրբեջանցիների կողմից նախաձեռնած ԼՂՀ-ի շուրջ զեկույցի վերաբերյալ ընթացք կա? 

-Մշտական Կոմիտեի նիստի ժամանակ զեկուցողի՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերի առաջարկով զրույց ունեցանք այդ թեմայով, որին ի պատսխան ես նշեցի, որ այդ առումով ՀՀ պատվիրակության դիրքորոշումը անփոփոխ է, քանզի ղարաբաղյան խնդրով զբաղվելու մանդատը ԵԱՀԿ-ի կողմից հատուկ ստեղծված մասնագիտակցված՝ Մինսկի խմբինն է, ամեն անգամ խորհրդարանական վեհաժողովի կողմից քաջալերվելով՝ ադրբեջանցիներն անընդհատ միջադեպեր են ստեղծում, ինչպես օրինակ, ամառային դիվերսիաներն էին կամ ուղղաթիռի դեպքը, իսկ Երևան այցելու իր ցանկության վերաբերյալ ընգծեցի՝ քանի որ զեկույցը Ղարաբաղի վերաբերյալ է, պետք է փորձել խոսել  և աշխատել Ղարաբաղի իշխանությունների հետ, այնպես, ինչպես Կոսովոյի կամ նմանատիպ մեկ այլ զեկույց պատրաստելու ժամանակ աշխատել են հենց իրենց  հետ:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ