01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվի միջոցով. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը ապօրինի զբաղեցրած Նիկոլ կապիտուլյանտը երեկ Կառավարության նիստում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հայտարարեց, որ առաջիկայում ստորագրելու է դեմարկացիային, դելիմիտացիային, սահմանների ճշգրտմանը վերաբերող ԹՈՒՂԹԸ (թուրքի բարաթը), քանի որ «սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը», ակնհայտ ստում է կապիտուլյանտը:
 
Պետք է նշեմ, որ ադրբեջանցիքի կողմից գործուղված վարչապետը, առավել ևս վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը ապօրինի զբաղեցրածը, նման իրավասություն չունի (տես՝«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը): Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ընթացակարգը սահմանված է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով:
 
Բացի այդ, Սահմանադրության 205-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվի միջոցով»:
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ