05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Շարունակվող սառը պատերազմի համար վճարում են Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՛՛Կանալ 24՛՛ հեռուստաալիքի եթերից անդրադարձել է միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների: Չավուշօղլուն խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրից, Ermenihaber.am-ը:

Նախարարը նախ ընդգծել է, որ սառը պատերազմը ըստ էության չի ավարտվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Թեև Բեռլինի պատը քանդվել է, բայց չեն քանդվել «ուղեղների մեջ եղած պատերը»: Ըստ Չավուշօղլուի` սառը պատերազմը շարունակվում է և ավելի արտահայտիչ դրսևորում է ստացել հատկապես վերջին ժամանակաշրջանում:

՛՛Ինչո՞ւ չի լուծվում Ղարաբաղի հարցը: Որովհետև Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տարաձայնություն կա: Դեռևս շարունակվող սառը պատերազմի համար վճարում են Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, բայց դրանից Արևմուտքին օգուտ չի լինում: Ուկրաինային ի՞նչ օգուտ կա դրանից, ոչ մի: Մի խոսքով հարկավոր է, որ Ռուսաստանը և Արևմուտքը դաս քաղեն անցյալից և հասկանան, թե ինչ է հանգեցնում սառը պատերազմը՛՛:

Ermenihaber.am 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ