25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վճարային հաշվեկշիռը առաջին կիսամյակում

ԸստԿԲիՀՀվճարայինհաշվեկշռի(ԱՄՀ վճարային հաշվեկշռի կազման ձեռնարկի մեթոդաբանության համաձայն)` 2014 թ.-իհունվարհունիսիդրությամբ ընթացիկ հաշիվը բացասական է և կազմել է 646,7 մլն. դոլլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 92,3 մլն. դոլլարով: Վճարային հաշվեկշիռը տվյալ երկրի և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ որոշակի ժամանակահատվածում արտաքին տնտեսական գործառնությունների (ապրանքների, ծառայությունների, կապիտալի և ֆինանսական ակտիվների հետ կապված) ամփոփ վիճակագրությունն է: 

Նշենք, որ ընթացիկ հաշվի պակասուրդը Հայաստանում երկար տարիներ ունի շարունակական բնույթ, որը սակայն 2008թ.-ից նվազման միտումներ է ցույց տալիս: Վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր, գոյացել է գլխավորապես ապրանքների ներմուծման հաշվին, այսինքն` ապրանքների հաշվեկշռի բացասական մնացորդով, որն էլ մասամբ մեղմվում է «Եկամուտներ» և «Ընթացիկ տրանսֆերտներ» հոդվածների դրական մնացորդի շնորհիվ: Այս տարի էլ, նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ (922,7 մլն. դոլլար)  ապրանքների բացասական հաշվեկշիռը աճել է՝ հասնելով 945,8 մլն. դոլլարի: Բացասականէնաևծառայությունների մնացորդը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 58,9%-ով և կազմել 37,7 մլն. դոլլար: Դա պայմանավորված է մասնավորապես շինարարական ծառայությունների գծով դրական մնացորդի աճով, ինչպես նաև տրանսպորտի և ճանապարհորդությունների գծով բացասական մնացորդների կրճատմամբ: 

Վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդի դինամիկան ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը արտաքին աշխարհի նկատմամբ շարունակում է հանդես գալ որպես զուտ վարկառու: Ավելացնենք, որ ընթացիկ հաշիվ/ՀՆԱ հարաբերակցությունը 2014թ. հունվար-հունիսին կազմել է -15,7%` նախորդ տարվա -14,1%-ի փոխարեն: Ընթացիկ հաշվի մեծ պակասուրդը, որը կարելի է բնութագրել որպես կապիտալի «արտահոսք», ներմուծման մեծ ծավալների հաշվին (2 մլրդ. դոլլար 2013թ.-ին) ավելի ու ավելի է դժվարացնում վճարային հաշվեկշռի հաշվեկշռվածության ապահովումը: 

Եթե վերջին տարիների ընթացքում վճարային հաշվեկշռում սկզբնական և երկրորդական եկամուտները միշտ դրական են եղել և զգալիորեն «փակել են» ապրանքների ու ծառայությունների բացասական հաշվեկշիռը, ապա այս տարվա առաջին կիսամյակումսկզբնական եկամուտների մնացորդը նույնպես բացասական է և կազմել է 18,3 մլն. դոլլար, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այն դրական է եղել և կազմել է 119,8 մլն. դոլլար: Թեև աճել է «Աշխատողների վարձատրությունները»՝ 35,8 մլն. դոլլարով և կազմել է 364,1 մլն. դոլլար, սակայն մեծացել է նաև «Ներդրումային եկամուտների»  դեբետը՝ 85,8%-ով և կազմել է -382,4 մլն. դոլլար, որի արդյունքում էլ սկզբնական եկամուտների մնացորդը դարձել է բացասական: Այսինքն՝ ընթացիկ հաշվի բացասական մեծության վրա զգալիորեն ազդել է նաև նախկինում կատարված օտարերկրյա ներդրումներից ստացված և վերաներդրված եկամուտների աճը: 

Ինչ վերաբերում է երկրորդային եկամուտներին, ապա հաշվեկշիռը դրական է և կազմել է 355,1 մլն. դոլլար (աճը 4,4%): Երկրորդային եկամուտների հաշվեկշռի կառուցվածքում գերիշխում են մասնավոր հատվածով ստացվող տրանսֆերտները, որոնք կազմում են 90%, իսկ պետական կառավարման համակարգով ստացված տրանսֆերտները կազմում են 10%: 

Այսպիսով, ընթացիկ տարում աշխատողների վարձատրությունների ու մասնավոր տրանսֆերտների ներհոսքի աճը շարունակվել է, որը նպաստել է ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը, սակայն դա իր հերթին եկամուտների ավելացման միջոցով հանգեցնում է ներմուծման ծավալների աճի, որը կրկին բացասական է ազդում ընթացիկ հաշվի վրա: Մասնավոր տրանֆերտների ծավալները, որոնք մինչ այդ անընդհատ աճել են, այժմ Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումներիծավալների նվազման պատճառով, ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի դրությամբ, կբերեն երկրորդային եկամուտների դրական մնացորդի կրճատմանը և ընթացիկ հաշվի բացասական մնացորդի մեծացմանը: 

Վճարային հաշվեկշռի մեջ ամենանկանխատեսելի և ամենաարագ փոփոխվող բաղադրիչը կապիտալի և ֆինանսական շարժն է: Գաղտնիք չէ, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղման դեպքում կապիտալի արտահանումը սովորաբար մեծանում է, իսկ տնտեսական աճի բարձր տեմպերի դեպքում ավելանում է կապիտալ ներդրումները ազգային տնտեսության մեջ, ինչի արդյունքում կապիտալի արտահանումը նվազում է: 

Կապիտալի հաշիվը ընթացիկ տարում դրական է և կազմում է 29,4 մլն. դոլլար, որը նախորդ ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,3 մլն. դոլլարով: Կապիտալի հաշվի հիմնական բաղադրիչը կապիտալ տրանսֆերտներն են: Կապիտալի հաշվի դրական մնացորդը վերջին 3 տարիներին նվազման միտումներ է ցույց տալիս: 

Իսկ ֆինանսական հաշիվը (որը ցույց է տալիս ֆինանսական ակտիվների ու պարտավորությունների հետ կատարված գործառույթները՝ ներհոսքը և արտահոսքը) կամ Հայաստանի պարագայում  զուտ փոխառությունները (-) կազմում է 520,7 մլն. դոլլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21 մլն. դոլլարով: Այս հաշվի մնացորդը հիմնականում ձևավորվում է օտարերկրյա ներդրումների և բանկերի կողմից վարկային ռեսուրսների ներգրավման հաշվին: Այսպես օրինակ՝ ընթացիկ տարում ուղղակի ներդրումները կազմել են ֆինանսական հաշվի հաշվեկշռի 45%-ը: Ուղղակի ներդրումների պարտավորությունների գծով զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ավելացել է 62,3%-ով և կազմել է 235,2 մլն. դոլլար: Պորտֆելայիններդրումների զուտ աճը կազմում է 33,3 մլն. դոլլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4,8 մլն. դոլլար ցուցանիշի փոխարեն: Իսկ պահուստային ակտիվները նվազել են -465,9 դոլլարով, ինչը բարձր ցուցանիշ է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 անգամ: 

Ինչպես նախորդ տարիներին, Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը բացասական է և կազմել է  -8 469,4 մլն. դոլլար: Ընդ որում՝ ակտիվները կազմում են 4 013,5 մլն. դոլլար, իսկ պարտավորությունները՝ -12 482,9 մլն. դոլլար: ՀՀ համախառն արտաքին պարտքը 2014թ. հունիսի վերջի դրությամբ կազմել է 8 489.3 մլն. դոլար, որի 48%-ը արտաքին պետական պարտքն է, 26%-ը ավանդային կազմակերպությունների պարտքն է, իսկ 26%-ը՝ այլ մասնավոր հատվածի պարտքը: 

Ընդհանրապես վճարային հաշվեկշռի օգնությամբ ուսումնասիրվում են տնտեսության ակտիվության միտումները, անկումները և վերելքները: Ամփոփելով նշենք, որ տվյալ իրավիճակում վճարային հաշվեկշիռը ուսումնասիրելիս միտումները մտահոգիչ են, որը պայմանավորված է մասնավոր տրանսֆերտների ու աշխատողների վարձատրությունների հնարավոր նվազման, կապիտալի «փախուստի» միտումներով և պետական պարտքի ու համախառն արտաքին պարտքի բարձր ցուցանիշներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ