23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է

Այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների 106-րդ տարեիցը։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հայերը եւ առաջադեմ մարդկությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, բայց խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեց 235 հայ ականավոր մտավորական՝ Վանում  ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով։ Դրան հաջորդեց եւս 600 ազդեցիկ հայերի ձերբակալությունը, որոնք բոլորը աքսորի ճանապարհին գազանաբար սպանվեցին։

1892-ից 1923 թվականները Օսմանյան կայսրության Աբդուլհամիդյան, այնուհետեւ երիտթուրքերի կառավարությունները՝ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի, Բեհաեդդին Շաքիրի եւ մյուս իթթիհատականների գլխավորությամբ, այնուհետեւ Մուստաֆա Քեմալի իշխանությունը Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան Թուրքիայի նահանգների հայությանը ենթարկեցին զանգվածային արտաքսման եւ ոչնչացման:

Գրեթե 1,5 մլն մարդ բնաջնջվեց 1915-23 թվականներին: Կես միլիոնից  ավելի հայեր ցրվեցին աշխարհով մեկ՝ ձեւավորելով հայկական Սփյուռքը։ Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ ժողովրդից, իսկ հայերը՝ իրենց պատմական հայրենիքից: Ոչնչացվեցին հազարավոր պատմական եւ ճարտարապետական կոթողներ ու հուշարձաններ, ձեռագրեր, պղծվեցին սրբավայրերը: Հրկիզվեցին եւ կողոպտվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ եւ 2,5 հազար գյուղեր: «Հանցագործություն մարդկության դեմ» ձեւակերպումն առաջին անգամ կիրառվել է Հայերի ցեղասպանությունը դատապարտելու առիթով, երբ Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմող Անգլիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան 1915թ․ մայիսի 24-ին  ընդունած համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել հայերի սպանդը, խոստանալով գտնել ու պատժել աննախադեպ ոճրի բոլոր կազմակերպիչներին։ Ցեղասպանություն եզրույթը Ռաֆայել Լեմկինը ձեւակերպել է հիմք ընդունելով Հայկական ջարդերը։

Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, հետագայում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չեխիան, Վատիկանը, ԱՄՆ-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ