09 Մայիսի, Կիրակի, 2021
KFC

Նրանք տապալեցին մեր ներկան և զրկում են մեզ ապագայից․ Արմեն Գևորգյան

df37faafe8deaadc2e209614790e32d8_M

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Այսօր լրանում է երեք տարի, ինչ մեկնարկեց նիկոլիզմի դարաշրջանը: Հրավիրում եմ բոլորիս՝ մինչև մայիսի 8-ը ամփոփել նրա աշխատանքի արդյունքները մի քանի անվանակարգերում. Նիկոլի հիմնական ձախողումները, Նիկոլի անիմաստ որոշումները և փաստաթղթերը, Նիկոլի հիմնարար հանցագործությունները: Առաջարկում եմ չառաջնորդվել նրա օրինակով՝ և հարյուրավոր փաստերի փոխարեն պարզապես կազմել առայժմ բոլոր անվանակարգերի լավագույն տասնյակը: Որպեսզի պարզ լինի, օրինակ, որպես հիմնական ձախողումներ, ես կնշեի խաղաղ բանկցությունների տապալումը և 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը: Օրինակ, իրավախախտումների մեջ ես կհիշեի դատարանների շենքերի արգելափակումը, Սահմանադրական դատարանի կազմի հակասահմանադրական փոփոխությունը: Ընդունված անիմաստ որոշումների շարքում կցանկանայի նշել 2020 թվականի հուլիսին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս վարժությունը կօգնի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին չմոռանալ, որ մեր երկրի խնդիրն այսօր անցյալը և նախկինները չեն, այլ ներկա կործանիչ գործիչները: Նրանք տապալեցին մեր ներկան և զրկում են մեզ ապագայից:

Ի դեպ. Ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2020 թվականի հուլիսին, հայության բոլոր սերունդների համար դառնալու է լիակատար ձախողման և քաղաքական սնանկության խորհրդանիշ: Ժամանակակից քաղաքական պատմության մեջ Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը երկու ամսվա ընթացքում վերածվում է աղբի: Փորձեք գնահատել այդ փաստաթղթի նշանակությունը ձեր կյանքում ՝ հիշելով դրանում նշված չորս հիմնարար ազգային շահերը.
⁃ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականու­թյան եւ Արցախի անվտանգության ապահովումը.
⁃ Խաղաղության եւ միջազգային փոխգործակցության ամրապնդումը.
⁃ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապա­հովումը.
⁃ ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովումը, ինչպես նաեւ երկրի կայուն տնտեսական զարգացումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ