13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ականատեսն ենք լինելու՝ ինչպես են ոմանք պառկելու ասֆալտին. քաղաքագետ

Մոտ ժամանակներն ականատես ենք լինելու, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորները, կառավարության անդամները ծնկաչոք կերպով, հատակը համբուրելով բերման ենթարկվելու, իսկ ոմանք պառկելու են ասֆալտի վրա, դեմքով դեպի անձրեւաջուրն ու այդ վիճակով ֆոտոսեսիաների մասնակցելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Շուռնուխի նախկին վարչական ղեկավարի մասնակցությամբ ՔԿ–ից արված տեսանյութին։

Քաղաքագետի խոսքով՝ մարդկանց ստորացնելու հրահանգները կատարողները նույնպես պատժվելու են:

«Ատելությունն ավելի մեծ ատելություն է ծնում, ու որքանով ատելության ժամանակաշրջանը երկար է տեւում, այնքանով այդ գործողությունները սառնասիրտ կերպով են կատարվելու»,– գրել է Ստեփան Դանիելյանը։

Նշենք, որ Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին, որի տունը ռազմական գործողություններից հետո անցել է թշնամու վերահսկողության տակ, այսօր առավոտյան բերման են ենթարկել։

ՔԿ–ից արված տեսանյութում երեւում է, թե ինչպես են Աղաբեկյանին ձեռնաշղթաները հագցրած քարշ տալիս։ Աղաբեկյանն ասում է, որ ինքը հիվանդ է, եւ կապ չունի այս ամեն ինչի հետ։

«Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել եւ բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»,- ասել է Արարատ Աղաբեկյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ