Սերժ Սարգսյանի ծրագիրը ձեզ համար արժեք չէ՞. Մանուկյանը՝ նախարարին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց Որոտան ՀԷԿ-ի վաճառքի գործարքից և Եղվարդի ջրամբարի կառուցումից:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Որոտանի ՀԷԿ-ի հետ կապված բանակցությունները շարունակվում են.
՛՛Արմատապես վերանայում ենք այն պայմանները, որոնք նախկինում առկա էին, գործարքը ավարտված չէ, բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի ենք եկել՛՛,-ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Եղվարդի ջրամբարին, նախարարը նշեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Մանուկյանն արձագանքեց, որ արդեն որերորդ տարին է, նույն պատասխանն է հնչում.
՛՛Ինչքան կարելի է նույն բանն ասել, որ բանակցություներ են տարվում, բա ձեր կառավարությունն ի՞նչ է անում, Սերժ Սարգսյանի ծրագիրը ձեզ համար արժեք չէ՞՛՛,-ասաց Մանուկյանը:
՛՛Դուք իրավացի եք, երկար ժամանակ էր Եղվարդի ծրագիրը դոփում էր տեղում, եկեք այս հարցին անդադարձ կատարենք 2015-ի վերջին, այն ժամանակ ոչ թե հարց կլինի Ձեր կողմից, այլ հայտարարություն արվածի վերաբերյալ. տարեվերջին ցույց տալու բաներ կուենանք՛՛,-ասաց Հարությունյանը: