14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Փաշինյանի ագրեսիան Գոռ Գեւորգյանի հասցեին, ավելի շատ ուղղված էր հենց «Իմ քայլի» պատգամավորներին. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի երեկվա ագրեսիան «Իմ քայլը» լքած պատգամավոր Գոռ Գեւորգյանի հասցեին, ավելի շատ ուղղված էր հենց «Իմ քայլի» պատգամավորներին, որովհետեւ ես կարծում եմ, որ ներսում կա մտավախություն, որ հնարավոր է մեկն էլ է որոշել դուրս գալ խմբակցությունից եւ հիմա խնդիր կա որեւէ մեկին ապացուցելու, որ եթե դու դուրս գաս, քեզ սպասվում է այս ապագան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ վարչապետի Գոռ գեւորգյանի հարցին ի պատասխան ասաց. « Էդ ոնց եք եկել էդտեղ նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին հարկ չեմ համարում պատասխանել»:

Նա հիշեցրեց, որ 2019-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գոռ Գեւորգյանի գրքի շնորհանդեսին. «Եթե իրենք չգիտեին՝ ով է Գոռ Գեւորգյանը, ինչպե՞ս էին ներառել իրենց ցուցակ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ