23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին. Էլինար Վարդանյանի հոդվածը

Լենան, Լուլուն, Ալենը, Մակունցը, Արփի Դավոյանը, Շիրակ Թորոսյանը, Նազելի Բաղդասարյանը և ևս 76 ուսապարկ ծափահարում էին նոր Եռաբլուրի հիմնադրին՝ մարդուն, որը հանձնեց Շուշին, Հադրութը, մարդուն, որը զոհեց մի ամբողջ սերունդ, խեղեց հազարավոր երիտասարդների ճակատագիր, մարդուն, ով ոչ մի ճիշտ բառ չի ասում, նրա ամեն հաջորդ բառ նախորդի հերքումն է, ոչ մի բանի համար պատասխանատվություն չի վերցնում, մարդուն, ում ամեն քայլ արյունոտ է։

 Հիացած ծափահարում են մի մարդու, ով Լելե Թեփեի օպերացիայի մասին ասում է. «Առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորությունն իրականացրել և որոշումը կայացրել է գեներալ»։ Բա դու ով էիր, այ…

 Երբ պետք էր, ասում էիր «գերագույն գլխավոր հրամանատարն եմ, իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք», հիմա ասում ես օպերացիայի ժամանակ սեփական կարծիք չեմ հայտնել։ 800 երիտասարդ տանում ես անխուսափելի մահվան, կոտրում ես բանակի թիկունքը, ոչնչացնում ես բանակի ռեզերվը, հետո ասում ես կապ չունես։ Բա որ կապ չունես օպերացիայի կեսին օտար լրատվամիջոցին ինչու էիր հարցազրույց տալիս և բացում գործողության մանրամասները։ Կրկնում եմ՝ օպերացիայի կեսին։

 Իսկ գիտեք ինչու այսպիսի ներկայացում բեմականացրեց ԱԺ-ում, որովհետև Հայրենիքի Փրկության Շարժման լիդերները քեֆերի մեջ էին։ Եվ սա որոշեց լրացնել բաց տեղը, վերցնել նախաձեռնութունը։

 Իսկ գիտեք ինչու կենտրոնացավ Լելե Թեփեյի օպերացիայի վրա, որովհետև ընթանում է զոհվածների ծնողների հետաքննությունը, և այդ հետաքննությունը շատ առաջ է գնացել, հրեշավոր փաստեր է բացահայտել, բացահայտել է բունկերում ով, ինչ հրամաններ է տվել։

 Բայց այս ամենի հետ մեկտեղ, միևնույն է ծափ տվողներն ավելի վտանգավոր են, քան ելույթ ունեցողը։ Այսօրվա արյունոտ ներկայացման հետևությունը մեկն է՝ Հայաստանում պետք է սկսվի լուրջ հանրային պրոցես, պետք է ձևավորվեն լուրջ հանրային հոսանքներ՝ պատմության այս խայտառակ էջը փակելու համար։ Դա պետք է լինի գաղափական և կամային շարժում՝ առանց մի քանի տեղ կասկածելի խաղեր տալու և առանց անձնական շահը առաջ տանելու։ Եվ այդ դեպքում մի օր հաստատ Եռաբլուրի ծափերը խլացնելու են ուսապարկերի արյունոտ ծափերը։

 Հ.Գ. Դատելով ծափահարությունների դիրիժորի կեցվածքից, կարելի էր եզրակացնել, որ շատ արագ անցել էր նաև Մակունցի դեպրեսիան։

Էլինար Վարդանյան

 Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ