Հրաժարական տալը հեշտ գործ է
՛՛Տնտեսական աճի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք գնահատում են Արժույթի մջազգային հիմնադրամն ու Կենտրոնական բանկը, մեզ համար ռիսկեր են պարունակում, որովհետև տնտեսական զարգացման կոնցեպտները, որից կախված են մեր տնտեսության զարգացումները հատկապես Ուկրաինայի և Ռուսաստանի հետ որոշակի անճշտություններ և անորոշություններ են պարունակում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: ՛՛Ներկա պահին այդ անորոշությունը նվազման միտումներ ունի, և մենք կանխատեսում ենք, որ միչև տարեվերջ կառավարությունը պետք է ջանքեր գոծադրի, որպեսզի դիմակայի խնդիրներին՛՛,-հավելեց նա:
Հարցին, թե ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները կողմ չեն քվեարկելու կառավարության բյուջեին, արդյո՞ք սա չի խոսում նրա մասին, որ բյուջեում թերությունները շատ են, Խաչատրյանն ընդգծեց, որ խմբակցությունների դժգոհություններն ավելի շատ պայմանավորված են քաղաքական շահերով:
Հարցին, եթե բյուջեի կատարման հետ կապված հաջորդ տարի լուրջ խնդիրներ առաջ գան, պատրա՞ստ է հրաժարական ներկայացնել, Խաչատրյանը խորհուրդ տվեց հրաժարկանից այդքան շատ չխոսել, քանի որ հրաժարական տալու համար բավական պայմաններ են պետք: ՛՛Հավատացե՛ք՝ հրաժարական տալը հեշտ գործ է, բայց մենք պետք է պատրաստ լինենք, որ անորոշություններն ու դժվարությունները հաղթահարենք: Մենք պետք է մեր գործողությունները ոչ թե բացասական էմոցիաների վրա կառուցնեք, այլ դրականի: Պետք է այնպես անենք, որ մակրոտնտեսական պարամետրերի և բյուջետային եկամուտների նվազեցման խնդիր չլինի՛՛,-եզրափակեց նախարարը: