14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Որքան գումար է ծախսվել պետբյուջեից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների շրջանակներում

Հայաստանում ստեղծված ծանր առողջապահական վիճակի հետևանքով ՀՀԿ Հանրային ընդունարանը շարունակում է իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հանրայնացումը։

Մինչ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության հանրայնացումը ցանկանում ենք նշել, որ հարցման մեջ առկա ոչ բոլոր հիմնահարցերին է անդրադարձ կատարվել։

Մասնավորապես պատասխաններ չեն տրվել հետևյալ հարցերին։

?Ներկրված խմբաքանակի համար ծախսված գումար։

?Բնակչության շրջանում իրականացվող բաշխման կարգ։

?Ռիսկային խմբում չգտնվող անձանց պատվաստման հնարավորություն։

Հանրային ընդունարանի կողմից հարցման մեջ ներառվել էր նաև համավարակի հաղթահարման համար ծախսված յուրաքանչյուր հիվանդի վրա ծախսվող գումարի չափի վերաբերյալ պարզաբանման անհրաժեշտություն, սակայն այն ևս թողնվել է անպատասխան։

Այս մասով ցանկանում ենք հայտնել, որ Առողջապահության նախարարության կողմից խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետը, որն էլ հանգեցում է նույն օրենքի 14-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտությանը։

Այնուամենայնիվ, ստորև ներկայացնում ենք տրամադրված ոչ ամբողջական տեղեկատվությունը։

2021թ. պետական բյուջեով «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսայոն վարակի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումներ» միջոցառման շրջանակներում նախատեսվել է 309,0 մլն ՀՀ դրամ։

2020թ. պետական բյուջեի Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսայոն վարակի կանխարգելմանն, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակներում հատկացվել էդ 26,491,923.08 ՀՀ դրամ։ Հատկացված ամբողջ գումարը ծախսվել է։

Կից ներկայացնում ենք նախարարության պատասխանը։

169105921_303661411197088_7155202630161785609_n-421x600

Հայաստանի Հանրապետական կուսակցության Հանրային ընդունարան

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ