06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մերձիշխանական կրիմինալը միջադեպ է սարքել Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը. հրահանգվել է փակել գործը

Մերձիշխանական կրիմինալը միջադեպ է սարքել Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը. հրահանգվել է փակել գործը

Երեկ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը միջադեպ է եղել, որին մասնակցել են մերձփաշինյանական հանցավոր շրջանակների ներկայացուցիչները՝ Շիշ բռնողի մտերիմ Ռուստամ Ստեփանյանի՝ չաղ Ռուստամի գլխավորությամբ։

Mediaport-ի աղբյուրի փոխացմամբ՝  Ռուստամը խաղատանը հանդիպել է իր վաղեմի թշնամիներից մեկին, որը երրորդմասցի  թաղային հեղինակություն է, ապա զենք է քաշել նրա վրա։ Խաղատան ավտանգության աշխատակիցները նրանց հեռացրել են տարածքից, իսկ միջադեպն ավարտվել է կրակոցներով։

Այդ պահին խաղատանն է եղել նաև Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որը քաշքշուկի պահին բառացիորեն փախուստի է դիմել դեպքի վայրից՝ ուշադրության կենտրոնում չհատնվելու համար։

Իրավապահներին հրահանգվել է փակել Ռուստամին վերաբերող հերթական քրեական գործը, ինչպես արեցին Արարատ Միրզոյանի աթոռին նստած տղայի սպանության գործի հետո, որին, ըստ տեղեկությունների, Ռուստամն ու շիշ բռնողն այնքան էին ծեծել, որ մահացել էր, ապա սպանված տղայի մարմինը ցած էին նետել կամրջից։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ