Չիլոյի լեգենդը…../վիդեո/
Սլավիկ Չիլոյանը ապրեց ընդամենը 35 տարի: Այսօր էլ քչերին է հայտնի 60-ականների պոետը, որն իր ողջ կյանքի ընթացքում ոչ մի գիրք լույս չընծայեց, այդպես էլ չդառնալով գրողների միության անդամ: Չիլոյանը անգամ անձնագիր չուներ, բայց ուներ հզոր գրիչ և հավերժության մեջ երբեք չմեռնող ոգի:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը անգիր գիտի Չիլոյանի գործերը: Իր հիմնադրած ՛՛Անդին՛՛ ամսագրում հաճախ են տեղ գտնում ողբերգական մահով հավերժությանը ձուլված պոետի գործերը:
Մեզ հետ զրույցում Տեր-Գուլանյանը ցանկացավ զարմացնել և չասելով պոետի անունը կարդաց նրա լավագույն գործերից մեկը.՛՛…հանիր սիրելիս՝ մտքիցդ հանիր ջրահարսերի կապույտ վերարկուն՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: