14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել։ Թիմում մեղադրում են նրան․ Yerevan.Today

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ երեկ ուշ գիշերին հրաժարական է տվել Բարձր տեխնոլոիգիաների արդյունաբերության նախարար Հակոբ  Արշակյանը:

Սա, ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ գրավոր դիմումն է՝ մեկ ամսում, որ դրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին: Նախորդ դեպքում Նիկոլ Փաշինյանին և Սուրեն պապիկյանին հաջողվել է համոզել ԲՏԱ նախարարին՝ հետ կանգնել որոշումից, սակայն երեկ գիշերը՝ ժամը 23։00-ին, ըստ մեր աղբյուրի, հրաժարականը ստորագրվել է վարչապետի կողմից:

Ի դեպ, հիասթափեցնելով մեր հայրենակիցներին՝ հայտնենք, որ Հակոբ Արշակյանի հրաժարականի պատճառը ամենևին էլ Աբու Դաբիում հունվարին կայացած DEX -2021  ռազմարդյունաբերական ցուցահանդեսին զինանմուշների փոխարեն բուկլետներով մասնակցության խայտառակ պատմությունը չէ և ոչ էլ լրագրող Փայլակ Ֆահրադյանին ռեստորանում ապտակելու աղմկահարույց միջադեպը։ Իրականում խոսվում է քաղաքական դրդապատճառների մասին: Արշակյանը հիասթափված է, իսկ սա թիմի ներսում քաղաքական պատասխանատվությունից փախուստ են որակում:

Ստացվում է՝ ընտրությւոնների շեմին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը լքում է ոչ միայն իրեն ամենից հարազատ կուսակցականը, այլև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամը, իսկ սա նշանակում է՝ իշխանական բուրգն ու կուսակցությունը բացահայտ կերպով ճաքեր է տալիս: Նշենք, որ Հակոբ Արշակյանը Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցն է՝ Լիլիթ Մակունցից հետո և Արսեն Թորոսյանից առաջ։

Մեր ստացած ինֆորմացիան Կառավարությունն այսպես է պարզաբանում․ «Այս պահին նման ինֆորմացիա չկա, կադրերի բաժնում հակոբ Արշակյանից դիմում չի ստացվել»։

Փորձեցինք կապ հաստատել նաև Հակոբ Արշակյանի հետ, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։

Սյուզի Բադոյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ