30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Համաձա՞յն ես ամենի հետ, ինչ արեց Նիկոլն ու իր քաղաքական անմեղսունակությամբ տառապող թիմը․ Փաստ

Պատերազմի ավարտից հետո գրեթե վստահ էի, որ Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական կտա, իսկ եթե ոչ, ապա դա կանի հանրային ճնշման արդյունքում։ Նման վստահության պատճառն այն էր, որ մի կողմից, ցավոք, գերագնահատել էի Նիկոլի՝ որպես երկրի ղեկավարի, քաղաքական և բարոյական կերպարը, մյուս կողմից՝ վստահ էի, որ հայ ժողովուրդը թեկուզ մեկ օր չի հանդուրժելու նման ղեկավարի։ Անկեղծ լինեմ՝ երկու դեպքում էլ սխալվեցի։ Նիկոլ Փաշինյանի տեսակի մասով կարող էի սխալվել, այդտեղ մեծ խնդիր չկա, քանի որ բազմաթիվ ազգեր են սխալվել նման ղեկավարներ ընտրելով։ Սակայն պատմությունը դեռ չի արձանագրել մի դեպք, որ պատերազմ պարտված և երկիրն անդունդի եզրին հասցրած ղեկավարը քիչ չէ շարունակի պաշտոնավարել, ավելին՝ ընտրություններ կազմակերպի ու վստահ լինի այդ ընտրություններում հաղթանակ տանելու հարցում։

 

Հաճախ մտածում եմ՝ ի՞նչ է պատահել հայ ազգին (գոնե մի մասին), այդ երբվանի՞ց դադարեցինք սիրել մեր երկիրը, երբվանի՞ց բթացավ մեր ինքնապաշտպանական բնազդը, ինչո՞ւ մեր ազգային արժանապատվությունն այսքան անկում ապրեց, ո՞ր արժանիքի ու ի՞նչ պատճառով ենք կառչել երկիրը կապիտուլյացիայի տարած մարդուց ու բաց չենք թողնում, ավելի ճիշտ՝ վարչապետի աշխատասենյակից չենք վռնդում։ Ինձ թվում է՝ այս հարցերը տալիս է նաև Նիկոլ Փաշինյանը ու, չգտնելով պատասխաններ, քթի տակ ծիծաղում է։ Նա էլ է ապշահար, հակառակ դեպքում մի քանի օր բունկերներում չէր անցկացնի։ Բայց հետո տեսավ, որ ամեն ինչ նորմալ է, ու դուրս եկավ։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։ Հիմա իբր պատրաստվում ենք ընտրությունների։

Մի կողմից՝ մտածում ես, որ ընտրությունները լեգիտիմ միջոց են իշխանություն փոխելու, մյուս կողմից՝ տարակուսում ես, որ այդ ընտրությունները կազմակերպում է մի մարդ, ով, ըստ էության, ընդունակ է ամեն ինչի, միայն թե պահպանի իր իշխանությունը, հակառակ դեպքում Նիկոլը գիտի, թե ինչ կլինի իր հետ հաջորդ վայրկյանին, երբ դադարի լինել վարչապետ։ Բայց սա չէ քննարկման թեման, այլ այն, թե ովքե՞ր են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դասական առումով այս հարցը չպիտի ակտուալ լիներ, քանի որ երկրում չպիտի գտնվեր մի մարդ (դե, իր փոքրաթիվ թիմից զատ գուցե), ում ձեռքը կգնար Նիկոլ Փաշինյանին քվե տալու։ Բայց մենք գիտենք, որ, այո, որքան էլ պարադոքսալ է, բայց նա ստանալու է որոշակի տոկոս քվե։ Միֆ ու հեքիաթ է իմքայլականների այն թեզը, որ իրենք հաղթելու են, բայց ճշմարտություն է, որ որոշակի տոկոսներ, այդուհանդերձ, հավաքելու են։

Հասկանալի է, որ խնդիրը հենց այդ 5, 10 կամ 15 տոկոսն է, իսկ եթե իրականանա նիկոլականների կանխատեսումը, ըստ որի, իրենք հաղթելու են, ապա ստացվում է ի՞նչ. որ Հայաստանում ապրում է շուրջ կես միլիոն մարդ, ով հայրենիքի, պետականության զգացում չունի՞, կես միլիոն մարդ, որոնք համաձա՞յն են ամենի հետ, ինչ արեց Նիկոլն ու իր քաղաքական անմեղսունակությամբ տառապող թիմը, կես միլիոն մարդ, որոնք իրենց քվեով կդառնան հավասար պատասխանատու ու մեղավո՞ր տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների ու անհետ կորածների խեղված ճակատագրերի համար։

Բանաձևը պարզ է. կա՛մ դու մերժում ես նիկոլիզմը, կա՛մ դառնում ես դրա կրողը՝ պատասխանատվության և մեղավորության քո չափաբաժնով։ Այո, ցավոք, նիկոլիզմը դեռ ունի հետևորդներ, պաշտպաններ և քարոզիչներ, ցավոք, դեռ հասարակության մեջ ապրում են մարդիկ, որոնք ակնհայտ ճշմարտությունները ոչ միայն չեն տեսնում, այլև մարտնչում են դրանց դեմ։

Ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ է, որ հաճախ մտածում եմ, որ նույնիսկ նման տողեր գրելու անհրաժեշտություն չպիտի լիներ։ Ինչևէ, անձամբ ես հրաժարվում եմ հավատալ, որ այսքան փորձություններից հետո՝ համավարակ, պատերազմ, տնտեսական ճգնաժամ, որի միջով անցավ ու շարունակում է անցնել մեր ազգը, երկրորդ անգամ նիկոլիզմի թակարդը կընկնի, հակառակ դեպքում՝ Հայաստանն էլ ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին բավարար ռեսուրսներ չունի հաղթահարելու աղետի ևս մեկ ալիք։

Արձանագրենք և անցնենք առաջ. պատերազմի ավարտից վայրկյաններ հետո սկզբում բունկերներից, հետո նաև տարբեր հարթակներից Նիկոլ Փաշինյանը բազմապատկել է հանրությանը մատուցվող ստերի ու կեղծիքների չափաբաժինը, կրկնակի մանիպուլացնում ու խեղում է հնարավոր բոլոր փաստերն ու իրողությունները։ Ձեռագիրը նույնն է, նպատակը մեկը՝ ընտրություններից առաջ հերթական անգամ մոլորեցնել հասարակությանը։ Զգո՛ն եղեք..․

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ