Ինչու այս տարվա համար նախատեսված տնտեսական աճը չի ապահովվելու /վիդեո/
2015 թվականի պետական բյուջեն ունի հետևյալ` հիմնական ցուըցանիշները. տնտեսական աճը նախատեսվում է 4.3%, գնաճը` 4%, եկամուտները կազմելու են շուրջ 1.2 տրիլիոն դրամ, 2012 թվականից ի վեր արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ փոքր-ինչ նվազել է: 3.9 4.1 միլիարդ դոլար է լինելու մեր արտաքին պարտքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ , ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը: Նա հավելեց, որ բյուջեն ունի ընդգված սոցիալական բնույթ ունի, և այս տարի ևս սոցիալական ծախսերը կազմում են պետական բյուջեի ամենամեծ հատվածը:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա Մինասյանը նշեց, որ փորձ է արվել բյուջեն կազմել բավական իրատեսական հենքի վրա:
Henaran.am-ի հարցին, թե որն է պատճառը, որ 2014-ի տնտեսական աճը նախատեսվածի չափ չի լինելու, Մինասյանը պատասխանեց, որ պատճառն արտաքին գործոններն են: ”Պատճառներն առավել քան ակնհայտ են, արտաքին ոչ բարենպաստ զարգացումներն են, քանի որ դրանք իրենց հիմքում ունեն քաղաքական գործոն, իսկ դրա ազդեցությունը կապված է այն հարաբերություններից, որ այսօր ձևավորվում է Ուկրաինայի շուրջ, հնարավոր չէր նախաատես դա կանխատեսել”:
Առավել մանրաման՝ տեսանյութում: