11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞նց եղավ որ իմանալով թե ինչ է սպասվում Շուշիում և Հայկազովի բրիգադի ծառայողների տեղակայված հրետանակետերում, միմիայն Անդրանիկ Քոչարյանի որդուն և քրոջ որդուն տարհանեցին․ Դեժավյու

Այսօր Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը(մականունը՝ Անդոն) լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հերքել, թե իր տղային տարհանել է պատերազմի ժամանակ, պնդում էր որ Վազգեն Քոչարյանը սկզբից մինչև վերջ եղել է ամենա թեժ կետում, սակայն ականատեսները և մեր աղբյուրը պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը ստում է՝ նրա որդի Վազգենին, առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել, միայն նրան են տարհանել։

Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակման մեջ, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մերժել էր, ինքը կազմակերպել։ Անդրանիկ Քոչարյանին (մականունը՝ Անդոն) և հանրությանը տեղեկացնենք, որ տեղյակ ենք նաև իր քրոջ որդու Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսերին և որ այդ «օպերացիան էլ» կազմակերպել է նույն ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը։

Լրագրողներին խնդրում ենք, այս մասին էլ հարց ուղղել Անդրանիկին, թող սա նույնպես հերքի, որից հետո կհրապարակենք մանրամասներ, որոնցով կզբաղվեն արդեն հաջորդ իշխանությունները և այդ «օպերացիայի» կազմակերպողները կկանգնեն դատարանի առաջ ու պատասխան կտան, թե այդ ո՞նց եղավ որ իմանալով թե ինչ է սպասվում Շուշիում և Հայկազովի բրիգադի ծառայողների տեղակայված հրետանակետերում, միմիայն Անդրանիկ Քոչարյանի որդուն և քրոջ որդուն տարհանեցին, իսկ մնացածի մասով որոշեցին որ կարևոր չեն, կարող են զոհվել։

Աղբյուրը՝ Դեժավյու Տելեգրամյան ալիք

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ