05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վրաստանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն քիչ առաջ մամլո ասուլիսից հետո հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից, հաղորդում է Новости-Грузия գործակալությունը:

Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին պաշտոնանկ էր արել ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիային` կապված ՊՆ-ում ընթացող կոռուպցիայի սկանդալային գործի հետաքննությամբ: Իրակլի Ալասանիան “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահն է, իսկ Փանջիկիձեն կուսակցության անդամ է:

 Ավելի վաղ հրաժարական էր տվել Եվրաինտեգրացիայի հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Ակնկալվում է , որ շուտով պաշտոնը կլքի նաեւ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, ով եւս “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ