՛՛Հույսը դրել ենք մկան մեզի վրա՛՛
’’Էներգիա ստանալու երեք եղանակ կա, ածխաջրածիններ, ատոմային էներգիա և հիդրոէներգիա: Մարդը հեծանիվ քշելուց անգամ էներգիա է արտադրում, բայց քաղաքակրթությունը ցույց է տալիս, որ էներգիայի ստացման այս աղբյուրները չեն կարող փոխարինել էներգիայի ստացման իմ հիշատակած աղբյուրներին’’,-այսօր լրագրողների հետ կիսվեց ”Հայաստանի սպառողների ասոցիացիա” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ բոլոր երկրներում էլ կա արև, բայց արևից էներգիա ստանալու ջանքերը կնշանակեն հետ գնալ 6 հազար հինգ հարյուր տարով և ընկղմվել հետամնացության մեջ կամ վերադառնալ քարե դար: Պողոսյանի դիտարկմամբ՝ հարկավոր է մտածել ատոմային էներգիայի զարգացման մասին.
”Մկան մեզը ջաղացին օգուտ է, բայց մկան մեզը չի փոխարինի ջաղացին: Մենք ջաղացը վերացրել ենք ու հույսը դրել ենք մկան մեզի վրա”:
Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության փորձագետ Կարեն Արաբյանը չկիսեց Պողոսյանի կարծիքը: Ըստ Արաբյանի՝ քամուց հնարավոր է այնքան էներգիա ստանալ, որը չի զիջի ատոմային մեկ միկրոբլոգի արտադրած էներգիային:
”Արևային էներգիան միայն էներգիա չի, այն կարող է փոխարինել գազին”,-նկատեց Արաբյանը: