05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք նորից վերականգնելու ենք մեր բանակի վարկն ու հեղինակությունը. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մենք նորից վերականգնելու ենք մեր բանակի վարկն ու հեղինակությունը: Մեր բանակն ուղղելու է իր մեջքը, հաստատուն քայլերով ու նորարարական վերազինմամբ վերականգնելու է իր տարածաշրջանային դիրքերը:
Մենք նորից ունենալու ենք հայրենասեր ու որակյալ քաղաքական իշխանություն, որոնք դուրս են բերելու Հայաստանն ու Արցախը այս ողբերգական իրավիճակից: Նորից ամրապնդելու ենք մեր ժողովրդի անվտանգությունն ու վստահելի ապագան:
 
Այլևս երբեք չպետք է թույլ տրվի, որպեսզի ժողովրդավարության քողի ներքո, մեր քաղաքացիներին խաբեն կեղծ հակաքարոզչությամբ ու տանեն թշնամու շահերը սպասարկող դավադիրների հետևից: Սա նախ և առաջ, ազգային անվտանգության խնդիր է: Հայաստանում պետք է վերականգնվի արդար կառավարման ու պետության շահերը սպասարկող ժողովրդավարությունը:
 
Յուրքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով, այն գործով, որը լավագույնն է անում: Քաղաքականությունը պետք է թողնվի բացառապես կայացած ու փորձառու քաղաքական գործիչներին: Իսկ հնարավոր դավաճանության կասկածները պետք է մինչև վերջ բացահայտվեն ու գնահատականներ տրվեն:
Եթե մենք շարունակենք անտեսել այս ողբերգության հետևանքները և չկարողանանք գտնել հիմնարար քաղաքական լուծումներ՝ կապիտուլյանտները մոտ ապագայում կործանելու են նաև Հայաստանը: Այնպես, ինչպես կործանեցին Արցախը, վտանգեցին Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ հատվածները»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ