22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Առողջապահությունը վերածվել է միայն քաղաքական զրույցի. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երբ կառավարության նիստում առողջապահության թեման հիշում են միայն ժամանակ սպանելու, իսկ համավարակը՝ հասարակության նկատմամբ կիրառվող զսպաշապիկ և հերթական ստերի թեմա օգտագործելու համար:
 
Գրեթե մեկ տարի է մեր պետությունն առողջապահության ոլորտում իր առաքելությունը տեսնում է միայն մեկ խիստ «կարևոր» հարցի քննարկման մեջ: Այն է՝ դիմակ կրել, թե չկրել:
Աշխարհն արդեն դուրս է եկել տեսական քննարկումների դաշտից և անցել պրակտիկ մեխանիզմների կիրառմանը: Տարբեր երկրներ ունեն իրենց համար մշակված գործիքակազմեր: Դրանցից որոշներն արդյունավետ են, մնացածն առավել նվազ արդյունավետ: Բայց դրանք կան, պարբերաբար փորձարկվում են և փոփոխվում: Իսկ մենք դեռ քննարկում ենք՝ տուգանել դիմակ չկրելու համար թե՝ ոչ:
 
Առողջապահության ոլորտում և հատկապես համավարակի ընթացքում պետության ֆունկցիան ամենևին էլ դիմակի տուգանք հավաքելը չպետք է լինի: Ոլորտի մեր պատասխանատուների այսպիսի մոտեցման պատճառով ՀՀ-ում մահացել է գրեթե նույնքան մարդ, որքան 44 օրյա պատերազմի ընթացքում: Սրանք մի պատերազմի չափ մարդ էլ «սպանել» էլ համավարակի հետ պասիվ պատերազմում: Ու դեռ շարունակում են նույն գործելաոճը:
Ցավոք, համավարակն անցյալում չէ, ինչպես նաև մեր երկրում ստեղծված առողջապահական ծանր վիճակն ու պատկան մարմինների անտարբերությունը:
 
Առողջապահությունը վերածվել է միայն քաղաքական զրույցի թեմայի։ Նույնիսկ այդ զրույցի ընթացքում ի սպառ բացակայում է մասնագիտական կարծիքը։ Անընդհատ ծամելով համավարակի թեման, իբր թե պահելով ուշադրության կենտրոնում, դրանով փորձ անելով ծածկել քաղաքական սնանկությունը։
Արդյունքում՝ ոչ քաղաքականություն, ոչ առողջապահություն»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ