ԱԱԾ-ն էշի ականջում քնած է․ Վահե Հակոբյան․ Yerevan.today /Տեսանյութ/
Սրան այլ մեկնաբանություն չի կարելի տալ, քան քաղաքական տեռոր ու անբանության գագաթնակետ։ ԱԱԾ-ն ինչքա՞ն կարող է խայտառակ լինել, այսօր ինչ պիտակներ ասես կպցնում են։ ԱԱԾ-ն դարձել է Գագիկ Սողոմոնյանի անվան թիվ մեկ միջնակարգ դպրոցը։ Դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
«Մի մարդու են մեղադրում ֆեյք քշելու մեջձ, որը բացարձակ այլ մակարդակի վրա»,-ասաց նա։
Անդրադառնալով Սյունիքում իրադրությանը, Հակոբյանը նշեց․ «Հակառակորդն ակտիվորեն ամբողջ սահմանի երկայնքով ինժեներական աշխատանքներ է կատարում, նաև անում են որոշակի գործողություններով, որոնցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղություններով են աշխատում. սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակոցների, ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, կրակում են անընդհատ: Միաժամանակ օգտագործելով այլ երկրների հիմնարկներ, մոտենում են բնակիչներին և գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումար: Իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է»: