05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քո հետեւից գալու են. կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ազգային խայտառակությունն էլ ավելի ամբողջական եւ ընդգրկուն դարձնելու համար կապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած եւս 10 չհերքված փաստերին։
 
1. Բանակցային 30 տարվա գործընթացի մասին Նալբանդյանին ընդամենը 15 րոպե լսելը;
2. Ալիեւի կողմից 5 միլիարդ դոլարի առաջարկը եւ գաղտնի բանակցությունները։
3. Իր հանձնարարությամբ Արայիկ Հարությունյանի կողմից երրորդ նախագահին չընդունելը և պատերազմական գործողություններին փորձառու գեներալներին չներառելը;
4. «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանի փոփոխում, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակը;
 
5. ՍՈՒ-30-ների ձեռք բերում, որոնք սպառազինություն չունեն;
6. «Լելե Թեփե» օպերացիայի մասին;
7. Շուշիի անկումը Սեյրան Օհանյանի պատասխանատվության տակ գցելու մասին;
8. Արցախի նախագահ Բակո Սահակյանին բանակցային գործընթացի մասին տեղյակ չպահելու մասին;
9. 600 դոլարով զրահաբաճկոնների ձեռք բերում;
10. ԳՇ պետերի հաճախակի եւ չհիմնավորված փոփոխության մասին;
Հիշիր, կապիտուլյանտ։
 
Քո հետեւից գալու են. կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ