03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարգին կլոուն, ինչու՞ է մեկ տարուց ավել քաղաքի փոքր կենտրոնն այս ահավոր վիճակում

Վակո Քիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլը սահմանների պաշտպանությունից ու խրամատից բան չի հասկանում, բայց դրա փոխարեն կարողանում է քաղաքի կենտրոնում քաղաքային խրամատներ փորել:

Այս նկարը ծայրամասային գյուղերից մեկում չի արվել, Թումանյան փողոցն է՝ Բրյուսովի համալսարանի դիմացի մայթը:

Հիմա մեկ հարց Նիկոլի նշանակած ծաղրածուին, ով իբր սրա պատասխանատուն է: Կարգին կլոուն, ինչու՞ է մեկ տարուց ավել քաղաքի փոքր կենտրոնի ամենաբանուկ և ծանրաբեռնված հատվածներից մեկն այս ահավոր վիճակում:

Դու ամոթից գետինը չես մտնու՞մ: Այ անգրագետ պոպուլիստներ, դուք ախր ոչ մի ոլորտում չկաք, դուք ձեր ապրելուց չեք ամաչու՞մ:

Հասկանու՞մ եք քանի մարդու է վնասել այս խրամատները, քանի հոգի է վնասվածք ստացել անցնելուց ու որքան տգեղ է մայթի անցանելի միակ հատվածը մեկ տարուց սվել այսպես թողնելը:

Այնպես չէ, որ ձեզ այնքան լուրջ եմ ընդունում, որ մի հատ էլ համարեմ իշխանություն ու ակնկալեմ, որ օգտակար բան կանեք, պարզապես անհնար է չարտահայտվելն արդեն: Հաճախ եմ անցնում այստեղով ու զարմանում եմ, թե ինչպես ենք ձեր նման ապաշնորհներին մինչև օրս հանդուրժում:

8e774ee7bac20d3a9603b68a70cd90b6_M

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ