22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

՛՛Սերմով բավարարված ենք, ուղղակի պետք է ապահովվենք բարձրորակ սերմնացուի ներկրումը՛՛

 Ազգային ժողովում 2015թ բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց գյուղատնտեսության ոլորտում սերմնաբուծության ծրագրի մասին:
Գյուղնախարարը նշեց, որ սերմնաբուծության ծրագիրը ավարտվել է և լուծվել է բարձրակ սերմնացուի խնդիրը, չօգտագործվող հողերի մշակման խնդիրը:

՛՛Մենք կարելի է ասել` սերմով բավարարված ենք, ուղղակի պետք է ապահովվենք բարձրորակ սերմնացուի ներկրումը հանրապետությունում: Ոչ մի երկիր թույլ չի տալիս, որ իր սուպերէլիտար սերմը երկրից դուրս գա, բայց մենք պայմանավորվածություն ունենք, որ ներկրենք այդ սերմը՛՛,- ասաց Սերգո Կարապետյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ