05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Էլի ամոթ ա… ՀՀԿ-ական պատգամավոր ես, ինչ ասես՝ չեն ասում, հետո՞՛՛

Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը խնդրեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին  ուշադրություն դարձնել երկու-երեք շաբաթ առաջ Վերահսկիչ Պալատի ուսումնասիրության արդյունքներին: ՛՛Մեկ ժամ լսելուց հետո ես հիասթափված դուրս եկա՛՛,-ԱԺ Գյուղատնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նա: 

՛՛Եթե անգամ Իշխան Զաքարյանի ասածի 10%-ն իրականություն լինի, էլի ամոթ ա, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մեղավորներին պատժեք, ամեն անգամ նստած ես լինում, ՀՀԿ-ական պատգամավոր ես, ինչ ասես՝ չեն ասում, հետո՞, բա սրա վե՞րջը՛՛,-ասաց Մուրադյանը:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խոստացավ իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել հարցը.

՛՛Կարծում եմ՝ դժվար թե այստեղ գտնվի մի մարդ, որը ջատագով է պետական ֆինանսների ոչ արդյունավետ ծախսմանը, կարծում եմ՝ բոլորս էլ նույն ձևով ենք մտածում, ինչ դուք ասացիք, պարզապես ամեն մեկը պետք է գործի իր լիազորությունների շրջանակում՛՛,-ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ  ԱԺ-ում Ի. Զաքարյանը հայտնել էր, որ ”Հայկական միրգ” ընկերությունը Զիմբաբվեից 460.000 $-ով մարդ են վարձել ծիրան աճեցնելու համար: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ