30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Փաստորեն մենք խաբվեցինք էլի. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, թե գյուղմթերքեների արտահանման համար ինչ աջակցություն է նախատեսվում՝ հաշվի առնելով, որ եկող տարվա հունվարի մեկից մենք պատրաստվում ենք անդամակցել ԵՏՄ-ին: ՛՛Այդպիսի գումարներ բյուջեում չկան, դրա համար ես հարց եմ տալիս ձեզ՛՛,-ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ այս հանձնաժողովի և ջրային պետական կոմիտեի հետ համատեղ քննարկումների ժամանակ հանձնաժողովը ներկայացրել է, որ Սևանի ջրառը մեղացվելու համար կառուցվելու են չորս ջրամբարներ, սակայն բյուջեում միայն երկուսն են ընդգրկված, և հարցրեց, թե ինչու մյուս երկուսը չեն կառուցվելու 2015-ին:

Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ հանձնաժողոների քննարկման ժամանակ արդեն մի քանի անգամ ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ հարց է եղել, և ինքը բացատրել է, որ այդ հանգամանքը հաշվի չի առնված, քանի որ այն ժամանակ, երբ բյուջեն էր կազմվում, համաձայնագիրը ստորագրված չի եղել: ՛՛Ընդ որում համաձայնագիրը կնքված չէ նաև հիմա, այն ենթակա է հաստատման, դուք պատկերացնո՞ւմ եք, որ մենք դրա հետևանքները հաստատենք ու արտացոլենք պետական բյուջեում, երբ Ազգային ժողովն այն դեռ չի հաստատել: Մենք չենք կարող արտացոլել, մինչև չհաստատվի՛՛:

Ինչ վերաբերում է Եղվարդի և Մաստարայի ջրամբարներին, որոնց կառուցման մասին ոչ մի խոսք չկա, ապա փոխնախարարն ասաց, որ այստեղ ոչ մի միտումնավոր բան չկա: Նա հայտնեց, որ դրանց կառուցման համար  դեռևս չկան այդ վարկային ծրագրերը, համաձայնագիրը: ՛՛Երբ կլինի դա, մենք կարտացոլենք նաև բյուջեում: Բյուջեում արտացոլված են այն վարկերն ու դրամաշնորհները, որոնք իրավական հիմք ունեն՛՛,-նկատեց նա:

Մախսուդյանն արձագանքեց. ՛՛Ցանկացած ընտանիք, եթե ամուսնացնելու երեխա ունի, եթե նպատակ ունի էլի, ինչ-որ մի գումարի ձեռք չի տալիս, այլ պահուստային ֆոնդում կնախատեսի, որպեսզի եթե այս ամիս չէ, մյուսին ամուսնացնի: Դուք պահուստային ֆոնդում նախատեսե՞լ եք…մենք գիտենք, որ գնում ենք Եվրասիական միություն, որոշակի գումար կա՞, որ այդ ժամանակ հանենք ու ծախսենք՛՛:

Ջրամբարների վերաբերյալ ԲՀԿ պատգամավորը շեշտեց, որ իրենց հավաստիացրել են, որ այդ վարկային ծրագրերը հաստատված են: ՛՛Փաստորեն մենք խաբվեցինք էլի: Սևանի վիճակը, սենց ա դուրս գալիս, որ եկող տարի ավելի կծանրանա, էդ էլ էդպես՛՛:

Նա նաև հարց բարձրացրեց գյուղերի տեխնիկական հագեցվածության վերաբերյալ: ՛՛Գյուղնախարարն ի՞նչ միջոցներով պիտի լուծի այդ խնդիրն, ի՞ր միջոցներով մնացածը պետք է կատարի՛՛: Պավել Սաֆարյանն ասաց, որ պահուստային ֆոնդը չնախատեսված ծախսերն է ընդգրկում, և եթե այնտեղ գումար նախատեսված լիներ,դա այլևս պահուստային ֆոնդ չէր դառնա: ՛՛Անունն ուրիշ դրեք՛՛,-կատակեց ԲՀԿ պատգամավորը, ինչին Սաֆարյանը պատասխանեց, որ կփոխեն անունն այն ժամանակ, երբ համաձայնագիրը կվավերացնի Աժ-ն: Փոխնախարարը նաև զարմացավ՝ ինչպես կարող էր պատգամավորը չիմանալ, որ վարկերը դեռ ստորագրված չեն: Տեխնիկական հագեցվածության վերաբերյալ էլ նա ասաց, որ գյուղնախարևարը կպատասխանի, հակառակ դեպքում թող իր զայրույթը հայտնի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ