16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Լավ, էս անօրեն մոտեցումով մինչև ո՞ւր․․․»․ Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին տեղեկացնում են, որ ռազմական դրության ժամանակ դասադուլ անելու իրավունք չունեն ու եթե դասադուլ են արել, ապա նաև աշխատավարձ չեն ստանա, գործը ուղարկվելու է դատախազություն:

Լավ, էս անօրեն մոտեցումով մինչև ո՞ւր:

Ես չգիտեմ, թե կրթության նախարարությունը ինչո՞ւ է ձեռքերը լվացրել, քաշվել կողքի:

Միայն այն, որ նորանշանակ տնօրենը ի վիճակի չէ դասապրոցես կազմակերպելու և կոլեկտիվի ու ծնողների վստահությունը շահելու, արդեն խոսում է մի շարք հարցերի մասին:

Հուսամ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական տեսչությունը, Կրթության տեսչությունը, ԿԳՄՍ-ն հարցին խիստ մոտեցում կցուցաբերեն և մի մեծ համայնքի շահերը չեն ստորադասի մի քանիսի կապրզներից, բարի՛ եղեք, քայլեր ձեռնարկեք և լուծեք անլուծելի թվացող, բայց մեկ ժամ պահանջող հարցը և ազատե՛ք դպրոցը որոշների սիրելի տնօրենից: Ստիպված եմ հրապարակային հանդես գալ, քանի որ գրավոր և բանավոր բոլոր դիմումները ուղարկված են և պատասխանները ամոթալի են:

Ռազմական դրության ժամանակ հովանավորչություն անելուց չխուսափեցին, բայց աշխատավարձ չտալով ու դատախազություն դիմելով են վախեցնում:

#ԽելքիԱշեցեք»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ