09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Փաստորեն 6 երեխա զոհվեցին, որովհետև կապիտուլյանտի օգնական Նաիրին «վստահ» էր, որ նրանք ողջ չեն. Սամսոնյան

Փաստորեն 6 երեխա զոհվեցին, որովհետև կապիտուլյանտի օգնական Նաիրին «վստահ» էր, որ նրանք ողջ չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

«Պատերազմից հետո երկար ժամանակ կենդանի մնացած 6 զինվորի ծնողները գնացել են կապիտուլյանտի մոտ ու խնդրել են իրենց երեխաներին կենդանի ետ վերադարձնել: Կապիտուլյանտն էլ շիշ բռնողի ախպեր Նաիրիին հարցրել ա, թե ինչքա՞ն ա հավանականությունը, որ էդ երեխեքը ողջ են, շիշ բռնողի ախպերն էլ ասել ա, որ հավանականություն չկա: Կապիտուլյանտն էլ վստահելով օգնականի կարծիքին էդ երեխեքին անտեր ա թողել ու երեխեքը զոհվել են դեկտեմբերի վերջին, կապիտուլյացիայից մի ամիս ու 16 օր հետո:

Փաստորեն 6 երեխա զոհվեցին, որովհետև կապիտուլյանտի օգնական Նաիրին «վստահ» էր, որ նրանք ողջ չեն…. Նաիրին իրա ընտանիքի հետ հիմա հանգիստ ապրում ա ու պարգևավճար ա ստանում, իսկ կապիտուլյանտը դեռ վարչապետ ա, դե էն 6 երեխեն էլ …. չկան, զոհվել են պատերազմից ամիս ու կես հետո»,- գրել է Սամսոնյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ