06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թե բա՝ «մենք Սերժին չենք ճանաչել»

Երբ ինքը Պաշտպանության նախարար էր, իսկ ես 20 քանի տարեկան, նկարահանման ժամանակ հատուկ սպասեց ավարտեմ, հետո մոտեցավ, ձեռքս հայրաբար վերցրեց երկու ափերի մեջ ու ասաց. «Ինձ ներում ես, չէ՞…Էդ պահին ես այլ տարբերակ չունեի»… Իր դիտարկմամբ իմ հարցին պատասխանելիս մի քիչ խիստ է եղել։ Իր դիտարկմամբ։ Ու բացատրում էր` ինչու։ Ու հասկանում էիր։
Երբ Արցախյան զորավարժություններից հետո զորքը շարվեց պարգևատրման արարողության համար, անձրև էր։ Ու երբ Նախարար Սերժ Սարգսյանի անվտանգության տղաները անձրևանոց պահեցին նրա գլխավերևում, արմունկով այնպիսի հարված ստացան փորին, որ… Անձրևանոցն, ի վերջո, մեզ` լրագրողներիս հասավ։
 
Երբ զորավարժություններում իմացավ, որ աղջիկ-լրագրողները զորանոցում պիտի քնեին (այդ տարիներին հաշված հյուրանոցները զբաղված էին), Սերժ Սարգսյանը տեղավորվեց մեր հարևանությամբ` զորանոցում։ Երբ օդանավում ժամերով վիճում էինք (ժամերով ! ու իսկապես վիճում), հետո քայլերից հասկանում էիր, որ այս մարդը եզրահանգումներ է արել, ու գնացել ասածների հետքերով։
 
Վերջին հարցազրույցից հետո շատերից ենք լսում, թե բա. «Մենք Սերժին չենք ճանաչել»… Վստահ կարող եմ պնդել. դեռ էլի չեք ճանաչում։ Ցավոք։ 
Գրում է լրագրող Շաքե Ղազարյանը։ 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ